Քաղցկեղի տեսակների ցանկ
Քաղցկեղի տեսակների ցանկ: Քաղցկեղը հիվանդությունների խումբ է, որը ներառում է բջիջների քանակի անոմալ աճ, որն ունի մարմնի այլ մասեր ինվազիայի կամ տարածվելու կարողություն։ Ոչ բոլոր ուռուցքներն են քաղցկեղ։ Բարորակ ուռուցքները չեն դասակարգվում որպես քաղցկեղ, քանի որ դրանք չեն տարածվում դեպի մարմնի այլ մասեր։ Հայտնի է մարդկանց ախտահաող ավելի քան 100 տարբեր քաղցկեղներ[1]։
Քաղցկեղները հաճախ նկարագրվում են մարմնի այն մասով, որտեղից նրանք առաջացել են։ Այնուամենայնիվ, մարմնի որոշ մասեր պարունակում են հյուսվածքների մի քանի տեսակներ, այդ պատճառով ճշտգրտության համար քաղցկեղները լրացուցիչ դասակարգվում են ըստ բջիջի, որից առաջացել են ուռուցքային բջիջները։ Այս տեսակները ներառում են՝
- Կարցինոմա՝ էպիթելային բջիջներից առաջացած քաղցկեղ։ Այս խումբում են գտնվում տարեցների մոտ տարծված քաղցկեղների մեծամասնությունը։ Կրծքագեղձի, շագանակագեղձի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի և հաստ աղիքի գրեթե բոլոր քաղցկեղները կարցինոմա են։
- Սարկոմա՝ շարակցական հյուսվածքից (այսինքն՝ ոսկրից, աճառից, ճարպից, նյարդից) առաջացող քաղցկեղներ, որոնք զարգանում են ոսկրածուծից դուրս գտնվող մեզենքիմալ բջիջներից։
- Լիմֆոմա և լեյկեմիա։ Քաղցկեղի այս երկու տեսակները առաջանում են ոսկրածուծից առաջացած անհաս բջիջներից։ Սուր լիմֆոբլաստային լեյկեմիան երեխաների մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակն է, որը կազմում է դեպքերի 30%-ը։ Այնուամենայնիվ մեծահասակների մոտ լիմֆոման և լեյկեմիան շատ ավելի հաճախ են հանդիպում, քան երեխաների։
- Հերմինատիվ բջջային ուռուցքներ՝ առաջանում են պլյուրիպոտեն բջիջներից, որոնք առավել հաճախ հայտնաբերվում են ամորձիներում կամ ձվարաններում (համապատասխանաբար սեմինոմա և դիսհերմինոմա)։
- Բլաստոմա՝ առաջացել են ոչ հասուն «նախորդ» բջիջներից կամ սաղմնային հյուսվածքից։ Բլաստոմաները հիմնականում հանդիպում են երեխաների մոտ (օրինակ՝ նեյրոբլաստոմա, ռետինոբլաստոմա, նեֆրոբլաստոմա, հեպատոբլաստոմա, մեդուլոբլաստոմա և այլն)։
Քաղցկեղները սովորաբար անվանում են, օգտագործելով -կարցինոմա, -սարկոմա կամ -բլաստոմա վերջածանցները, իսկ որպես արմատ կիրառում են այն օրգանի կամ հյուսվածքի լատիներեն կամ հունարեն անվանումը, որից ծագել է ուռուցքը։ Օրինակ, լյարդի պարենքիմայի ամենատարածված քաղցկեղը («հեպատո-» = լյարդ), որը առաջանում է չարորակ էպիթելային բջիջներից («կարցինոմա»), կկոչվի հեպատոկարցինոմա, մինչդեռ լյարդի պարզունակ նախորդ բջիջներից առաջացած չարորակ ուռուցքը կոչվում է հեպատոբլաստոմա։ Նմանապես, չարորակ ճարպային բջիջներից առաջացող քաղցկեղը կկոչվի լիպոսարկոմա։
Բարորակ ուռուցքները (որոնք քաղցկեղ չեն) սովորաբար անվանում են՝ օգտագործելով -ոմա վերջածանցը, իսկ օրգանի անունը որպես արմատ։ Օրինակ, հարթ մկանային բջիջներից առաջացած բարորակ ուռուցքը կոչվում է լեյոմիոմա։ Շփոթեցնող է այն հանգամանքը, որ քաղցկեղի որոշ տեսակների համար օգտագործվում են -նոմա վերջածանցը, օրինակ՝ մելանոմա և սեմինոմա[2][3]։
Քաղցկեղի որոշ տեսակներ անվանվում են բջիջների մանրադիտակային չափի և ձևի պատճառով, Օրինակ՝ հսկա բջջային քաղցկեղ, մանր բջջային քաղցկեղ։
Ոսկրային և մկանային սարկոմա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոնդրոսարկոմա
- Յուինգի սարկոմա
- Ոսկրերի չարորակ ֆիբրոզ հիստիոցիտոմա/ օստեոսարկոմա
- Օստեոսարկոմա
- Ռաբդոմիոսարկոմա
- Լեոմիոսարկոմա
- Միքսոսարկոմա
- Ոսկրերի ֆիբրոաճառային մեզենքիմոմա
Գլխուղեղ և նյարդային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստրոցիտոմա
- Ուղեղաբնի գլիոմա
- Էպենդիմոմա
- Պարզունակ նեյրոէկտոդերմալ ուռուցք
- Ուղեղիկային աստրոցիտոմա
- Ուղեղային աստրոցիտոմա
- Գլիոբլաստոմա
- Գլիոմա
- Մեդուլոբլաստոմա
- Նեյրոբլաստոմա
- Օլիգոդենդրոգլիոմա
- Էպիֆիզալ աստրոցիտոմա
- Հիպոֆիզալ ադենոմա
- Հիպոթալամիկ գլիոմա
Կրծքագեղձ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրծքագեղձի քաղցկեղ
- Կրծքագեղձի բորբոքային քաղցկեղ
- Ինվազիվ բլթակային կարցինոմա
- Տուբուլյար կարցինոմա
- Մեդուլյար կարցինոմա
- Տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղ
- Կրծքագեղծի երկրորդային կարցինոմա
- Կրծքագեղձի պապիլյար կարցինոմա
Էնդոկրին համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրենոկորտիկալ կարցինոմա
- Լանգենհանս բջջային կարցինոմա
- Բազմակի էնդոկրին նեոպլազիայի համախտանիշ
- Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
- Հարվահանագեղձի քաղցկեղ
- Ֆեոքրոմոցիտոմա
- Վահանաձև գեղձի քաղցկեղ
Աչք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստամոքսաղիքային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կույր աղիքի որդանման ելունի քաղցկեղ
- Խոլանգիոկարցինոմա
- Կարցինոիդ ուռուցք
- Կոլոռեկտալ քաղցկեղ
- Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ
- Լեղապարկի քաղցկեղ
- Ստամոքսի քաղցկեղ
- Գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցք (GIST)
- Հեպատոցելուլյար կարցինոմա
- Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
- Ուղիղ աղիքի քաղցկեղ
- Հետանցքի քաղցկեղ
- Բարակ աղիքների քաղցկեղ
Միզասեռական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միզապարկի քաղցկեղ
- Արգանդի վզիկի քաղցկեղ
- Էնդոմետրիումի քաղցկեղ
- Էքստրագոնադալ հերմինատիվ ուռուցք
- Ձվարանի քաղցկեղ
- Ձվարանի էպիթելիալ քաղցկեղ
- Ձվարանի հերմինատիվ ուռուցք
- Առնանդամի քաղցկեղ
- Երիկամի քաղցկեղ
- երիկամաբջջային քաղկեղ
- Անցումաբջջային քաղցկեղ
- Շագանակագեղձի քաղցկեղ
- Ամորձու քաղցկեղ
- Տրոֆոբլաստիկ ուռուցք
- Միզածորանի քաղցկեղ
- Միզուկի քաղցկեղ
- Արգանդի սարկոմա
- Հեշտոցի քաղցկեղ
- Ամոթույքի քաղցկեղ
- Վիլմսի ուռուցք (Նեյրոբլաստոմա)
Գլուխ և պարանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
- կերակրափողի քաղցկեղ
- Պարանոցի և գլխի քաղցկեղ
- Քթըմպանի քաղցկեղ
- Բերանի խոռոչի քաղցկեղ
- Բերանըմպանի քաղցկեղ
- Հարքթային խոռոչների և քթի խոռոչի քաղցկեղ
- Ըմպանի քաղցկեղ
- Թքագեղձի քաղցկեղ
Հեմատոպոետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուր երկֆենոտիպային լեյկեմիա
- Սուր էուզինոֆիլային լեյկեմիա
- Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա
- Սուր միելոիդ լեյկեմիա
- Սուր միելոիդ դենտրիտիկ բջջային լեյկեմիա
- ՁԻԱՀ ասոցացված լիմֆոմա
- Անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմա
- Անգիոիմունբլաստային T բջջային լիմֆոմա
- B-բջջային պոլիմորֆոցիտար լեյկեմիա
- Բերկիտի լիմֆոմա
- Քրոնիկ լիմֆոտար լեյկեմիա
- Քրոնիկ միելոցիտար լեյկեմիա
- Մաշկային T բջջային լեյկեմիա
- Դիֆուզ խոշոր B բջջային լիմֆոմա
- Ֆոլիկուլյար լիմֆոմա
- Հեպատոսպլենիկ T բջջային լիմֆոմա
- Հոջկինի լիմֆոմա
- Խոշոր բջջային գրանուլյար լիմֆոցիտիկ լեյկեմիա
- Ներանոթային խոշոր B բջջային լիմֆոմա
- Լիմֆոպլազմոցիտար լիմֆոմա
- Լիմֆոմատոիդ գրանուլեմատոզ
- Մաստոցիտար լեյկեմիա
- Միջնորմային խոշոր B բջջային լիմֆոմա
- Բազմակի միելոմա / պլազմատիկ բջջային նոեպլազիա
- Միելոբլաստային համախտանիշներ
- ՄԱԼՏ լիմֆոմա
- Ոչ Հոջկինյան լիմֆոմա
- Առաջնային կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմա
- Առաջնային մաշկային ֆոլիկուլյար լիմֆոմա
- Առաջնային մաշկային իմունոցտար լիմֆոմա
- Պլազմաբջջային լիմֆոմա
- T բջջային պրեմիելոցիտ լեյկեմիա
Մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բազալ բջջային կարցինոմա
- Տափակ բջջային կարցինոմա
- Տափակ բջջային մաշկի քաղցկեղ
- Մաշկի հավելլումների ուռուցք
- Մելանոմա
- Կերատոկարցինոմա
- Առաջնային մաշկային ծագման կարցինոմա (dermatofibrosarcoma protuberans)
- Առաջնային մաշկային ծագման լիմֆոմա ( mycosis fungoides)
Կրծքավանդ և շնչառական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոքերի ադենոկարցինոմա
- Բրոնխիալ ադենոմա/կարցինոիդ
- Թոքերի մանր բջջային քաղցկեղ
- Մեզոթելիոմա
- Թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղ
- Պլևրոպուլմոնար բլաստոմա
- Կոկորդի քաղցկեղ
- Թիմոմա և թիմիկ կարցինոմա
- Թոքերի տափակ բջջային կարցինոմա
ՄԻԱՎ/ՁԻԱՀ ասոցացված[խմբագրել | խմբագրել կոդը]
Չդասակարգված[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էպիթելոիդ հեմանգիոէնդոթելիոմա
- Դեսմոպլաստիկ փոքր կլորբջջային ուռուցք
- Լիպոսարկոմա
Հիվանդության տեսակները | Ցուցանիշներ |
---|---|
Շնչափողի, բրոնխի և թոքերի քաղցկեղի մահեր | 2 042 640
|
Ստամոքսի քաղցկեղի մահեր | 957 185
|
Էզոֆագի քաղցկեղից մահեր | 498 067
|
Լյարդի քաղցկեղից մահեր | 484 577
|
Լեյկոզ մահացություններ | 334 592
|
Արգանդի վզիկի քաղցկեղի մահեր | 280 479
|
Ոչ Հոջկինի լիմֆոմադաթներ | 254 614
|
Ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի քաղցկեղից մահեր | 246 253
|
Միզապարկի քաղցկեղից մահեր | 228 735
|
Շրթունքների և բերանի խոռոչի քաղցկեղից մահեր | 199 398
|
Ձվարանների քաղցկեղից մահեր | 198 412
|
Լեղապարկի և լեղուղիների քաղցկեղից մահեր | 172 441
|
Երիկամների քաղցկեղի մահվան դեպքեր | 166 438
|
Լարինքս քաղցկեղից մահեր | 123 356
|
Ֆարինքս քաղցկեղի այլ մահեր | 114 207
|
Բազմաթիվ միելոմադաթներ | 113 474
|
Արգանդի քաղցկեղի մահվան դեպքեր | 91 641
|
Կրծքագեղձի քաղցկեղից մահեր | 70 066
|
Մաշկի չարորակ մելանոմատներ | 62 844
|
Այլ քաղցկեղից մահեր | 56 833
|
Մաշկի քաղցկեղից ոչ մելանոմային մահեր | 56 054
|
Վահանաձև գեղձի քաղցկեղից մահեր | 45 576
|
Մեզոթելիոմահեր | 29 251
|
Հոջկինի լիմֆոմադաթներ | 27 552
|
Ամորձիների քաղցկեղի մահեր | 10 842
|
Քթի խոռոչի քաղցկեղից մահեր | 7161
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Defining Cancer». National Cancer Institute. 2007 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ American Cancer Society. «Melanoma Skin Cancer». American Cancer Society. American Cancer Society. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ American Cancer Society. «What is Testicular Cancer». American Cancer Society. American Cancer Society. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «How many people in the world die from cancer?». Our World in Data. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.