Քազերուն (պարս.՝ کازرون), քաղաք Իրանի հարավում, Ֆարս օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 96 683 մարդ (2016)[1][2]։
Քաղաքը գտնվում է Ֆարս օսթանի արևմտյան մասում` վարչական կենտրոն Շիրազից մոտ 78 կմ արևմուտք։ Քազերունից մոտ 18 կմ հյուսիս գտնվում են վաղ Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանում կառուցված Բիշապուր քաղաք ավերակները։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 96 683 մարդ, որոնք կազմում էին 28 988 տնտեսություն[3]։
Քազերունը Ֆարս օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Շիրազից, Մարվդաշտից, Ջահրոմից և Ֆեսայից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.