Փքաբույս արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փքաբույս արևելյան
Փքաբույս արևելյան
Փքաբույս արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Physochlaina
Տեսակ Փքաբույս արևելյան (P. orientalis)
Միջազգային անվանում
Physochlaina orientalis

Փքաբույս արևելյան (լատին․՝ Physochlaina orientalis), մորմազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որի սպառման պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն է և գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը։ 4 ֆլորիստիկական շրջաններում հայտնի է անհատներից կազմված 6 պոպուլացիա, որոնցից մեկի գոյությունը հաստատման կարիք ունի (1922 թ. հավաք)։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փքաբույս արևելյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փքաբույս արևելյան» հոդվածին։