Փողոցային օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փողոցային օրեր
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրդրամա
Թվական2010
Լեզուվրացերեն
ՌեժիսորԼևան Կոգուաշվիլի
ՊրոդյուսերԱրչիլ Ղելովանի
Գիա Բազղաձե
Լևան Կորինթելի
Սցենարի հեղինակԼևան Կոգուաշվիլի
Բորիս Ֆրումին
Նիկոլոզ Մառ
Անդրո Սախվարելիձեի մասնակցությամբ
ՕպերատորԱրչիլ Ախվլեդիանի
ԵրաժշտությունՌեզո Կիկնաձե
Հնչյունը`Պատա Գոձիաշվիլի
Տևողություն86 րոպե

Փողոցային օրեր (վրաց.՝ ქუჩის დღეები), 2010 թվականին ռեժիսոր Լևան Կոգուաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[1]։

2010 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փողոցային օրեր» ֆիլմը վեր է հանում թմրամոլության խնդիրը։

Երեք ոստիկաններ կալանավորում են 45-ամյա Չեքիին՝ ստիպելով, որ իր ընկերոջ որդուն սովորեցնի թմրադեղ օգտագործել, որպեսզի կարողանան շանտաժի ենթարկել նրա հորը։ Չեքին կհայտնվի բանտում, եթե հրաժարվի համագործակցել։ Գործազուրկ և հերոինի սիրահար Չեքին մերժելու ճար չունի, բայց նման անխուսափելի ընտրության դեմ-հանդիման հուսահատորեն ջանում է ելք գտնել։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուգա Կոտետիշվիլի
  • Իրակլի Ռամիշվիլի
  • Գեորգի Ղիփշիձե
  • Զուրա Բեղալիշվիլի
  • Զազա Սալիա
  • Ռուսո Կոբիաշվիլի
  • Լեո Անթաձե
  • Լիա Գուդաձե

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Tiger մրցանակ
  • Էդինբուրգի կինոփառատոն, Rosebud Section
  • goEast կինոփառատոն, Ոսկե շուշան, լավագույն ֆիլմ
  • Մոնրեալի համաշխարհային կինոփառատոն, Focus on World Cinema
  • Եվրոպական Palic կինոփառատոն, Հանդուրժողականության մրցանակ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևան Կոգուաշվիլի(չաշխատող հղում)
  2. «Փողոցային օրեր» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում(չաշխատող հղում)
  3. «Լևան Կոգուաշվիլին ներկայացրեց իր «Փողոցային օրերը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Street Days- Film Catalogue, The Global Film Initiative». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]