Փոլ Բայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Բայս
ֆր.՝ Paul Baysse
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1988(1988-05-18)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Բորդո
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Փոլ Բայս (ֆր.՝ Paul Baysse, մայիսի 18, 1988(1988-05-18)[1][2], Բորդո), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Բորդո» ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորդո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայսը կարիերան սկսել է հարազատ «Բորդո» ակումբից՝ սկզբում «Սեն Մեդար ան Ժալ» ակումբում, ապա՝ «Բորդո» ակադեմիայում։ 2006/07 թվականի խաղաջրջանի սկզբում Փոլը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել «Բորդո» ակումբի հետ, սակայն արդյունքում ակումբի կազմում այդպես էլ չի խաղացել։

«Սեդան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Բայսը վարձակալությամբ տեղափոխվել է «Սեդան»՝ մեկ մրցաշրջան ժամկետով՝ առանց հետգնման իրավունքի։ Նոր ակումբի կազմում Լիգա 2-ում մեկնարկային խաղում նա աչքի է ընկել «Անժե» ակումբի դարպաս խփած գոլով։ Վարձակալությունից վերադառնալով «Բորդո»՝ Բայսը մասանակցել է «Բլաքբըրն Ռովերս» ակումբի փորձնական մարզումներին, սակայն եռամյա պայմանագիր է ստորագրել «Սեդան» ակումբի հետ։ 2009/10 թվականին մրցաշրջանում Փոլը ընդգրկվել է Լիգա 2-ի խորհրդանշական հավաքականում։

«Բրեստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսին Բայսը տեղափոխվել է «Բրեստ» ակումբ, որը վերջերս էր բարձրացել Լիգա 1։ Սեպտեմբերի 18-ին Փոլը նորամուտն է նշել Ֆրանսիայի բարձրագույն լիգայում՝ «Նանսի»-ի հետ արտագնա խաղում (2։0)։ Նոյեմբերի 30-ին «Լանս» ակումբի դեմ տնային խաղում նա խփել է իր առաջին գնդակը «Բրեստ» ակումբի կազմում (4։1)։ Հաջորդ երկու մրցաշրջաններում Բայսը շարունակել է մնալ թիմի հիմնական պաշտպանը և խփել է ևս երեք գնդակ։ 2013 թվականի հունվարին նա ստացել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք և դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։

«Սենտ Էտիեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Բայսը տեղափոխվել է «Սենտ Էտիեն» ակումբ[3]։ Մեկ ամիս անց «Գրենոբլեմ»-ի հետ մրցախաղում ակումբի հետ նա ստացել է աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք և մրցաշրջանի ընթացքում նոր թիմի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Վնասվածքները շարունակել են հետևել Բայսին և «Սենտ Էտիեն» ակումբի կազմում նորամուտը կարողացել է նշել միայն 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի մրցախաղում ադրբեջանական «Ղարաբաղ ՖԱ»-ի դեմ խաղում։ Դեկտեմբերի 3-ին «Մոնպելյե»-ի դեմ մրցախաղում նա «կանաչների» ակումբի կազմում նորամուտ է ունեցել Լիգա 1-ում, նաև խփել է առաջին գոլը։

«Նիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 6-ին «Նիս»-ն Բայսին վերցրել է վարձակալությամբ[4]։ 2015/16 մրցաշրջանի 28-րդ մրցախաղում «Բաստիա» ակումբի դեմ խաղում նա 20 մրցախաղ է անցկացրել «Նիս»-ի կազմում, արդյունքում ակումբը գնել է Փոլին «Սենտ Էտիեն»-ից և պայմանագիր է ստորագրել նրա հետ մինչև 2018 թվականը[5]։

2016/17 մրցաշրջանը Բայսը սկսել է որպես «Նիս» ակումբի ավագ։ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին նա խփել է առաջին գոլը «արծիվների» կազմում՝ «Մոնակո» ակումբի հետ մրցախաղում (4։0)[6]։ 2017 թվականի մայիսին Բայսը հայտարարել է, որ չի երկարացնի պայմանագիրը «Նիս» ակումբի հետ և մրցաշրջանի ավարտին ակումբը լքել է որպես ազատ գործակալ[7]։

«Մալագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 27-ին Բայսը «Մալագա» ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2020 թվականը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ[8]։

Կրկին «Բորդո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 10-ին Բայսը տեղափոխվել է «Բորդո»՝ կնքելով երեք ու կես տարվա պայմանագիր[9]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայսը մասնակցել է 19 տարեկանից ոչ բարձր Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որտեղ Ֆրանսիայի հավաքականը հասել է մինչև կիսաեզրափակիչ, իսկ ֆուտբոլիստը անցկացրել է երեք մրցախաղ և խփել՝ մեկ գնդակ։

2010 թվականին Բայսը Բուլոնի մրցախաղում խաղացել է երեք խաղ, որտեղ Ֆրանսիայի հավաքականը (մինչև 20 տարեկան) զբաղեցրել է երրորդ տեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Paul Baysse vers Saint-Étienne». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  4. Paul Baysse signe à Nice
  5. L’option d’achat de Paul Baysse (Nice) levée
  6. Nice étrille Monaco (4-0) et prend la tête du classement
  7. Le capitaine de Nice Paul Baysse, en fin de contrat, va partir
  8. Baysse refuerza la defensa del Málaga CF
  9. «Paul Baysse rentre à la maison». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Բայս» հոդվածին։