Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Փղիկը հիվանդացել է» (ռուս.՝ «Слонёнок заболел»), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ՝ նկարահանված 1985 թվականին ռեժիսոր Իվան Ուֆիմցևի կողմից։ Ուֆիմցևը նկարահանել է փղիկի արկածների մասին պատմող երեք ֆիլմ՝ «Փղիկը գնում է սովորելու» (1984), «Փղիկը հիվանդացել է» (1985), «Զբոսաշրջիկ փղիկը» (1992)[1]։
Մուլտֆիլմը պատմում է խաբեբա կատվի մասին, որին մաքուր ջրի երես են դուրս բերում հիվանդ Փղիկը և իր ընկեր Ուղտը։
- Սցենարի հեղինակ – Դավիթ Սամոյլով
- Կինոռեժիսոր – Իվան Ուֆիմցև
- Բեմադրող նկարիչ – Անատոլի Կուրիցին
- Կինոօպերատոր – Սերգեյ Խլեբնիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Նատալյա Դաբիժա, Սերգեյ Կոսիցին, Ռոման Միտրոֆանով
- Կոմպոզիտոր – Գենադի Գլադկով
- Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
- Մոնտաժող – Գ. Ֆիլատովա
- Խմբագիր – Նատալյա Աբրամովա
- Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են՝ Պավել Գուսև, Օլեգ Մասաինով, Միխայիլ Կոլտունով, Նատալյա Բարկովսկայա, Մարինա Չեսնոկովա, Սվետլանա Զնամենսկայա, Վլադիմիր Ալիսով, Վալենտին Լադիգին, Նիկոլայ Զակլյակով
- Նկարահանող խմբի տնօրեն – Գրիգորի Խմարա
- 2005 թվական – «Փոքրիկ Մամոնտի մասին» (ռուս.՝ «Про мамонтёнка») մուլտֆիլմերի հավաքածու DVD-ով, տարածող՝ Крупный план[2]
- 2006 թվական – «38 թութակ» (ռուս.՝ «38 попугаев») մուլտֆիլմերի հավաքածու DVD-ով, տարածող՝ Крупный план[3]
- Самойлов Давид Слонёнок пошёл учиться. — М.: Лабиринт, 2014. — 112 с. — (Открой книгу!). — ISBN 978-5-9287-2467-2