Փիրուզա Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Փիրուզա Մելիքսեթյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Աշխատավայր | Երեկոյան Երևան, Իրավունք և Իրատես |
Ամուսին | Նիկոլայ Մանուկյան |
Փիրուզա Պետրոսի Մելիքսեթյան (փետրվարի 26, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր։
Նկարիչ Նիկոլայ Մանուկյանի (Նիկօ) կինն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիրուզա Մելիքսեթյանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 26-ին Երևանում։ 1974-1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1980 թվականին ավարտել Լենինգրադի Ա. Ժդանովի անվան պետական համալսարանը։
1981-1999 թվականներին աշխատել է «Երեկոյան Երևան» օրաթերթում. 1996-1997 թվականներին հրատարակել է թերթի «Աստղիկ» (կանանց համար), «Սուրբ Ավետիս» (հոգևոր քարոզչական) ներդիրները, 1998 թվականին՝ «Մեղու» երգիծական հանդեսը։
2000-2008 թվականներին աշխատել է «Իրավունք» թերթի խմբագրությունում. 2007-2008 թվականներին եղել է խմբագիր (թերթի 2001 թվականի համարներում շարունակաբար տպագրվել է Մելիքսեթյանի «Ինչո՞ւ է լռում կայարանամերձ հրապարակի հուշաքարը» հոդվածաշարը)։ 2001-2007 թվականներին լույս է ընծայել «Իրավունք» թերթի «Զարուհի» հավելվածը (կանանց համար)։
2008 թվականին դարձել է «Իրատես դե ֆակտո» թերթի (հետագայում՝ «Իրատես») հիմնադիր-խմբագիր։ 2012 թվականից տնօրինում է www.irates.am լրատվական կայքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |