Փիթեր Ռեդփաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Ռեդփաթ
Ծնվել էօգոստոսի 1, 1821(1821-08-01)
Մոնրեալ
Մահացել էփետրվարի 1, 1894(1894-02-01) (72 տարեկան)
Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունգործարար
ՀայրJohn Redpath?
 Peter Redpath Վիքիպահեստում

Փիթեր Ռեդփաթ (անգլ.՝ Peter Redpath, օգոստոսի 1, 1821(1821-08-01), Մոնրեալ - փետրվարի 1, 1894(1894-02-01), Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), կանադացի գործարար, բարերար, թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կանադական Մոնրեալ քաղաքում։ Ծնողները Կանադա էին եկել Շոտլանդիայից։ Հայրը՝ Ջոն Ռեդփաթը, Մոնրեալի բանկի տնօրենն էր, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ, շաքարի արտադրությամբ զբաղվող Redpath Sugar ընկերության և այլ ձեռնարկությունների սեփականատեր։ Փիթերն իր աշխատանքային գործունեությունն սկսել է ընտանեկան բիզնեսում ներգրավվելով. աշխատել է շաքարի գործարանում և մոնրեալյան այլ ձեռնարկություններում։ 1864 թվականից մինչև իր մահը նա եղել է Մաքգիլի անվան համալսարանի կառավարիչների խորհրդի անդամ։ Այդ համալսարանում նրա ջանքերով 1871 թվականին բացվել է բնական փիլիսոփայության ամբիոն, 1880 թվականին էլ՝ Ռեդփաթի թանգարանը, որտեղ ներկայացված են բնության պատմությունն արտացոլող բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ։ Այդ նուն տարում նա կնոջ հետ մեկնել է Անգլիա, սակայն շարունակել է սերտորեն համագործակցել Մաքգիլի անվան համալսարանի հետ։ 1893 թվականին նրա հատկացրած ֆինանսական միջոցներով այդ համալսարանում կառուցվել ու արդյունավետ գործունեություն է ծավալել ռեդփաթյան գրադարանը (Redpath Library)[1]: Փիթեր Ռեդփաթն այդ նպատակով համալսարանին նվիրաբերել է կես միլիոն դոլար և բազմաթիվ գրքեր։ Հաջորդ տարում՝ 1894 թվականի փետրվարի 1-ին՝ 73 տարեկան հասակում, Փիթեր Ռեդնափը կնքել է իր մահկանացուն։ Թաղվել է Չիզլհըրսթ քաղաքի եկեղեցու բակում[2]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյս Ռեդփաթը. նկարիչ՝ Ուիլյամ Նոթման

1847 թվականի հոկտեմբերի 16-ին Փիթեր Ռեդնափն ամուսնացել էր Գրեյս Վուդի հետ, որը չեշիրցի առևտրական և բարերար Ուիլյամ Վուդի դուստրն էր և մասնավոր լավ կրթություն էր ստացել։ Ամուսնու մահից հետո Գրեյսը շարունակել է հովանավորել Մաքգիլի անվան համալսարանին, խոշոր գումարներ է նվիրաբերել թանգարանի, գրադարանի պահպանման ու հարստացման և այլ ծախսեր հոգալու համար։ Փիթեր Ռեդփաթի կիսանդրին և նրա կնոջ դիմանկարը տեղադրված են Մաքգիլի համալսարանի գլխավոր պատկերասրահում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grace Redpath
  2. «Peter Redpath (1821-1894) - Find A Grave Memorial». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  3. Morgan, Henry James, ed. (1903). Types of Canadian Women and of Women who are or have been Connected with Canada. Toronto: Williams Briggs. էջ 279.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ռեդփաթ» հոդվածին։