Փարիզի դրամատան թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի դրամատան թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 6-րդ շրջան
ՎայրHôtel de la Monnaie?
ՀասցեԿոնտի նավամատույց (11)
Հիմնադրվել է1833
Այցելուներ130 000 մարդ (2019)[1]
Կայքmonnaiedeparis.fr/fr/le-musee(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Փարիզի դրամատան թանգարան (ֆր.՝ Musée de la Monnaie de Paris), դրամագիտական թանգարան, որը գտնվում է Փարիզի չորրորդ շրջանում։ Թանգարանային հավաքածուն բաղկացած է ֆրանսիական պատմության ամբողջ դարաշրջանի (անտիկ դարաշրջանից մինչև մեր օրեր) դրամներից ու մեդալներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականին Ֆրանսիայի արքա Շառլ X-ը հրաման արձակեց Դրամների թանգարանի ստեղծման մասին։ Վեց տարի հետո՝ 1833 թվականի նոյեմբերի 8-ին, Լուի Ֆիլիպ արքան պաշտոնապես բացեց թանգարանը արհեստանոցներին կից, որոնք զբաղվում էին մետաղադրոշմումով և դրամների ու ժետոնների փորագրումով։

1984 թվականին թանգարանին կից ստեղծվեց հատուկ բաժին, որը զբաղվում էր արհեստավարժ դրամագետներին սպասարկելով։

1988 թվականին դրամների թանգարանը ստացավ իր այսօրվա «Փարիզի դրամատան թանգարան» անվանումը։

1991 թվականին թանգարանը բաժանվել էր երեք դեպարտամենտի։

  • անտիկ դեպարտամենտ
  • միջնադարի դեպարտամենտ
  • նոր և նորագույն պատմության դեպարտամենտ

2011 թվականից մինչև 2017 թվականը թանգարանը փակ է եղել ռեստավրացիոն-վերականգնողական աշխատանքներ կատարելու համար[2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուում կան տարբեր դարաշրջանների և ժողովուրդների 30 000-ից ավելի մետաղադրամներ, նաև 75 000 մեդալներ, ժետոններ և տարբերանշաններ։ Ի լրումն դրամագիտական հավաքածուի՝ թանգարանում ցուցադրված են նկարներ, փորագրանկարներ, քանդակներ և մետաղադրամի փորագրման սարքավորումներ։ Թանգարանի արխիվն ունի 13 020 գիրք, 98 400 գիտական հոդվածներ, 1454 ձեռագիր, 18 227 և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ֆրանսիայի ֆինանսների պատմությանը։

Այցելուների համար աշխատում է հուշանվերների խանութ, և բաց են երկու արհեստանոց, որտեղ ցանկացածը կարող է տեսնել մեդալների և դրամների ստեղծման ընթացքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. «La Monnaie de Paris métamorphosée». LeMonde.fr. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի դրամատան թանգարան» հոդվածին։