Փոլադաուր
Գյուղ | ||
---|---|---|
Փոլադաուր | ||
ფოლადაური | ||
Երկիր | Վրաստան | |
Մխարե | Քվեմո Քարթլի | |
Մունիցիպալիտետ | Բոլնիսի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 750 մետր | |
Խոսվող լեզուներ | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 235[1] մարդ (2014) | |
Կրոնական կազմ | իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փոլադաուր, (վրաց.՝ ფოლადაური), գյուղ Վրաստանի Բոլնիսի մունիցիպալիտետում։ Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 495 մարդ[2]։
Գյուղը հիմնականում ադրբեջանաբնակ է։ Բնակչության ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներն են, իսկ տարածված կրոնը՝ իսլամն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոլադաուր գյուղը հայտնի է ծայրամասում գտնվող նույնանուն բերդի շնորհիվ։ «Վրաստանի և Հարավային Կովկասի նկարագրություն» գրքում, որը հրատարակվել է Անտոն Գյուլդենշտեդտի կողմից խոսվում է այս գյուղի մասին[3]։
1990-1991 թվականներին բնակչության էթնիկական կազմի փոփոխության գլխավոր արդյունքներից մեկը դարձավ այն, որ գյուղի նախկին անվանումը (Չատախ) ադրբ.՝ Çatax) փոխարինվեց նորով և գյուղը ստացավ ներկայիս անվանումը[4]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Բոլնիսի գետի ձախ ափին՝ շրջկենտրոնից 16 կմ դեպի հարավ։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 750 մետր բարձրության վրա։ Գյուղը սահմանակցում է Վրաստանի մի շարք գյուղերի, այդ թվում Սամծևրիսի, Միջին Բոլնիսի, Ստորին Բոլնիս, Բոլնիս, Վանաթ, Զվարեթ, Մուշևանի, Պատարա Դարբազի, Տալավերի և այլն[5]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2002 թվականի Վրաստանի պետական մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 495 մարդ։ Բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներն են, որոնք կազմում են ամբողջ գյուղի բնակչության 65 %-ը[6]։
Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը ունի ավագ դպրոց[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ «Վրաստանի բնակավայրերի բնակչություն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Географическое и статистическое описаніе Грузіи и Кавказа: из путешествія И. А. Гильденштедта
- ↑ «Отчет Консультативного Комитета Рамочной Конвенции защиты прав национальных меньшинств Совета Европы: «Исчерпывающие данные по азербайджанским селам в Грузии которые подверглись топонимным изменениям»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ Село на http://wikimapia.org
- ↑ saqarTvelos mosaxleobis 2002 wlis pirveli erovnuli sayovelTao aRweris ZiriTadi Sedegebi Արխիվացված 2013-08-27 Wayback Machine(վրաց.)
- ↑ Крепость Поладаури
|