Ցանցակայքի նախագծում
Վեբ կայքի հասկացությունը [խմբագրել]
Վեբ կայքի ստեղծումն ու մշակումը մի գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլերից, որը ստեղծվելուց հետո պարունակում է շատ կարևոր միջոցներ և տեղեկություններ: Վեբ կայքը կարող է լինել HTM ֆորմատի էջով, ու այլ հազարավոր էջերով, որոնք պարունակում են անիմացիաներ, Java ծրագրավորված ծառայություններ, PHP կամ այլ լեզվով սերվեր, JavaScript-ով կամ AJAX-ով փոփոխման ենթակա փաստաթղթեր: Այն կարող է հիմնված լինել տվյալների բազայի տեխնոլոգիաների վրա, օրինակ` MySQL:
Պատմություն [խմբագրել]
Համաշխարհային Սարդոստայնի հեղինակ Թիմ Բերներս Լին 1991թ. օգոստոսին գործի է դրել առաջին վեբ կայքը` դառնալով կայքի առաջին մշակող (վեբ դիզայներ) : Կայքն առաջին անգամ օգտագործում էր էլ. հասցե հղվող հիպերտեքստ : Սկզբում ինտերնետային կայքերը գրված էին HTML լեզվով, որը հիմքային կառուցվածք էր տալիս կայքերին (վերնագրեր և ենթագլուխներ), ինչպես նաև հիպերտեքստային հղումներ օգտագործելու հնարավորություն : Այն նորույթ էր, և հիմնովին տարբերվում էր հաղորդակցության նախնական ձևերից: Օգտագործողները կարող էին հեշտությամբ բացել այլ էջեր: Աստիճանաբար, երբ Ինտերնետը և կայքի հասկացությունը զարգացան, էջերը կազմող լեզուն` "Hypertext Mark-up Language" կամ HTML, դարձավ ավելի ճկուն : Աղյուսակները` որպես նոր տարր, որոնց մեջ հնարավոր էր տվյալներ ներկայացնել, իրենց նախնական նպատակին այլևս չծառայելով՝ սկսեցին օգտագործվել էջերի ստեղծման համար : Բազմաստիճան ձևի էջի և ոճային էջերի հայտնվելուց հետո, աղյուսակներով էջերի ստեղծումն այլևս արդիական չէր : Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին տվյալների բազա կամ սերվերի կոդավորում (CGI, PHP, ASP.NET, ASP, JSP և ColdFusion), ինչպես նաև հասկացության այնպիսի նորմեր, ինչպես` CSS ավելի են կատարելագործվել և բազմազան դարձրել կայքի հասկացության գործիքները : Macromedia-ի ստեղծած Flash-ի ի հայտ գալը, որը հնարավորություն է տալիս անիմացիաներ տեղադրել, ինչպես նաև ձայնային և վիդեո ֆայլեր տարածել, փոխել է ինտերնետի էությունը` կայքեր մշակողներին նոր հնարավորություններ տալով : Այնուամենայնիվ Flash-ը ավելի սահմանափակ հնարավորություններ ունի քան HTML-ն, քանի որ այն Macromedia-ի ֆորմատ է և պահանջում է լրացուցիչ ծրագիր՝ plugin, ֆայլերը բացելու համար: Բավականին նոր մի տեխնիկա, որը հեռահար կոդավորում ենք անվանում, ինտերնետի ավելի դինամիկ օգտագործման հնարավորություն է տվել, առանց փլագինի կամ լրացուցիչ այլ գործիքների տեղադրման : Այս տեխնոլոգիան ղեկավարում է AJAX-ը, սակայն այն միակ գոյություն ունեցող տեխնոլոգիան չէ : Այնուամենայնիվ AJAX-ը դեռ չի հասել նորմերի կարգավիճակին:
Ստեղծման փուլերը [խմբագրել]
Կախված կայքի տեսակից, բովանդակությունից, այն տեղադրելու համար անհրաժեշտ միջոցներից` այս փուլերից որոշները կարելի է անտեսել : Յուրաքանչյուր փուլին համապատասխանում են հատուկ գիտելիքներ` արգոնոմիա, տեղեկատվության կառուցում, հղումներ, վեբ խմբագրում և այլն :
1.Նախագծում`
- կայքի նպատակի, թիրախային խմբի, շահութաբերության, անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաստատաում
- կայքի թարմացման համար ցանկալի ՚«անկախության» և մարդկային ռեսուրսների հաստատում
- բովանդակության հաստատում. էջեր, սպասվող ծառայություններ, զննարկման սկզբունքներ
2.Տեղադրում`
- տիրույթի անվան (domain name) տեղադրում
- հյուրընկալողի (hosting) ընտրություն
- բովանդակության կառավարման համակարգի (Content Management System -CMS) ընտրություն և տեղադրում (SPIP, վիկի և այլն) կամ WYSIWYG տիպի վեբ կայքի խմբագիր (օրինակ` NVU, Macromedia Dreamweaver, Microsoft FrontPage) կամ տեքստ (օրինակ` Bluefish, Emacs)
3.Մշակում`
- HTML կամ XHTML էջերի կառուցվածքի տեղադրում
- ծառանման կառուցվածքի կազմում
- գրաֆիկական սխեմայի կազմում
- խմբագրական սխեմայի կազմում
4.Իրականացում`
- բովանդակության կառավարման համակարգի կամ խմբագրողի միջոցով էջերի ստեղծում: Էջերը կարող են ստեղծվել առանձին-առանձին, կամ որոշակի չափի համակարգի հիման վրա
- CSS տիպի էջերի միջոցով գրաֆիկական սխեմայի տեղադրում
- դինամիկ հավանական զարգացումներ (թղթաձևեր, ծառայություններ և այլն)
5.Ընթացք`
- Արդեն պատրաստ կայքի պատրաստման ձև
- Կայքի տեղադրում
- Առաջխաղացում. կայքը հնարավոր է ճանաչելի դարձնել տարբեր եղանակներով` հայտարարություն, գովազդ, գրանցում տարեգրքերում
- թարմացում (նոր հոդվածներ, ուղղումեր, որակի բարձրացում)
Էջերի կառուցվածքի տեղադրումից հետո յուրաքանչյուր փուլում պետք է հաշվի առնել կայքի հասանելիությունը, ինչպես նաև հղման սկզբունքները՝ չափը սահմանելիս, էջերի տեղադրումը, բովանդակության խմբագրումը, կայքի հրապարակումը, թարմացումը : Ագրոնոմիկան բոլոր փուլերում առկա է` ընկալում, պատրաստման եղանակ և աուդիտ, բովանդակության բարելավում : Էջերի բաղկացուցիչ մասերը
- HTML կամ XHTML լեզվով էջի կառուցվածք
- CSS ոճով էջերի տեղադրում
- GIF, JPG, PNG ֆորմատի նկարներով գրաֆիկա
- Flash կամ SVG անիմացիաներ
- մուլտիմեդիա գործիքներ
- AJAX-ով կազմվածձևեր