Վեբ դիզայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեբ կայքի հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ կայքի ստեղծումն ու մշակումը մի գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլերից, որը ստեղծվելուց հետո պարունակում է շատ կարևոր միջոցներ և տեղեկություններ։ Վեբ կայքը կարող է լինել HTM ֆորմատի էջով, ու այլ հազարավոր էջերով, որոնք պարունակում են անիմացիաներ, Java ծրագրավորված ծառայություններ, PHP կամ այլ լեզվով սերվեր, JavaScript-ով կամ AJAX-ով փոփոխման ենթակա փաստաթղթեր։ Այն կարող է հիմնված լինել տվյալների բազայի տեխնոլոգիաների վրա, օրինակ՝ MySQL։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային Սարդոստայնի հեղինակ Թիմ Բերներս Լին 1991 թ. օգոստոսին գործի է դրել առաջին վեբ կայքը՝ դառնալով կայքի առաջին մշակող (վեբ դիզայներ) ։ Կայքն առաջին անգամ օգտագործում էր էլ. հասցե հղվող հիպերտեքստ։ Սկզբում ինտերնետային կայքերը գրված էին HTML լեզվով, որը հիմքային կառուցվածք էր տալիս կայքերին (վերնագրեր և ենթագլուխներ), ինչպես նաև հիպերտեքստային հղումներ օգտագործելու հնարավորություն։ Այն նորույթ էր, և հիմնովին տարբերվում էր հաղորդակցության նախնական ձևերից։ Օգտագործողները կարող էին հեշտությամբ բացել այլ էջեր։ Աստիճանաբար, երբ Ինտերնետը և կայքի հասկացությունը զարգացան, էջերը կազմող լեզուն՝ "Hypertext Mark-up Language" կամ HTML, դարձավ ավելի ճկուն։ Աղյուսակները՝ որպես նոր տարր, որոնց մեջ հնարավոր էր տվյալներ ներկայացնել, իրենց նախնական նպատակին այլևս չծառայելով՝ սկսեցին օգտագործվել էջերի ստեղծման համար։ Բազմաստիճան ձևի էջի և ոճային էջերի հայտնվելուց հետո, աղյուսակներով էջերի ստեղծումն այլևս արդիական չէր։ Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին տվյալների բազա կամ սերվերի կոդավորում (CGI, PHP, ASP.NET, ASP, JSP և ColdFusion), ինչպես նաև հասկացության այնպիսի նորմեր, ինչպես՝ CSS ավելի են կատարելագործվել և բազմազան դարձրել կայքի հասկացության գործիքները։ Macromedia-ի ստեղծած Flash-ի ի հայտ գալը, որը հնարավորություն է տալիս անիմացիաներ տեղադրել, ինչպես նաև ձայնային և վիդեո ֆայլեր տարածել, փոխել է ինտերնետի էությունը՝ կայքեր մշակողներին նոր հնարավորություններ տալով։ Այնուամենայնիվ Flash-ը ավելի սահմանափակ հնարավորություններ ունի քան HTML-ն, քանի որ այն Macromedia-ի ֆորմատ է և պահանջում է լրացուցիչ ծրագիր՝ plugin, ֆայլերը բացելու համար։ Բավականին նոր մի տեխնիկա, որը հեռահար կոդավորում ենք անվանում, ինտերնետի ավելի դինամիկ օգտագործման հնարավորություն է տվել, առանց փլագինի կամ լրացուցիչ այլ գործիքների տեղադրման։ Այս տեխնոլոգիան ղեկավարում է AJAX-ը, սակայն այն միակ գոյություն ունեցող տեխնոլոգիան չէ։ Այնուամենայնիվ AJAX-ը դեռ չի հասել նորմերի կարգավիճակին։

Ստեղծման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված կայքի տեսակից, բովանդակությունից, այն տեղադրելու համար անհրաժեշտ միջոցներից՝ այս փուլերից որոշները կարելի է անտեսել։ Յուրաքանչյուր փուլին համապատասխանում են հատուկ գիտելիքներ՝ արգոնոմիա, տեղեկատվության կառուցում, հղումներ, վեբ խմբագրում և այլն։
1.Նախագծում՝

  • կայքի նպատակի, թիրախային խմբի, շահութաբերության, անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաստատաում
  • կայքի թարմացման համար ցանկալի ՚«անկախության» և մարդկային ռեսուրսների հաստատում
  • բովանդակության հաստատում. էջեր, սպասվող ծառայություններ, զննարկման սկզբունքներ

2.Տեղադրում՝

  • տիրույթի անվան (domain name) տեղադրում
  • հյուրընկալողի (hosting) ընտրություն
  • բովանդակության կառավարման համակարգի (Content Management System -CMS) ընտրություն և տեղադրում (SPIP, վիկի և այլն) կամ WYSIWYG տիպի վեբ կայքի խմբագիր (օրինակ՝ NVU, Macromedia Dreamweaver, Microsoft FrontPage) կամ տեքստ (օրինակ՝ Bluefish, Emacs)

3.Մշակում՝

  • HTML կամ XHTML էջերի կառուցվածքի տեղադրում
  • ծառանման կառուցվածքի կազմում
  • գրաֆիկական սխեմայի կազմում
  • խմբագրական սխեմայի կազմում

4.Իրականացում՝

  • բովանդակության կառավարման համակարգի կամ խմբագրողի միջոցով էջերի ստեղծում։ Էջերը կարող են ստեղծվել առանձին-առանձին, կամ որոշակի չափի համակարգի հիման վրա
  • CSS տիպի էջերի միջոցով գրաֆիկական սխեմայի տեղադրում
  • դինամիկ հավանական զարգացումներ (թղթաձևեր, ծառայություններ և այլն)

5.Ընթացք՝

  • Արդեն պատրաստ կայքի պատրաստման ձև
  • Կայքի տեղադրում
  • Առաջխաղացում. կայքը հնարավոր է ճանաչելի դարձնել տարբեր եղանակներով՝ հայտարարություն, գովազդ, գրանցում տարեգրքերում
  • թարմացում (նոր հոդվածներ, ուղղումեր, որակի բարձրացում)

Էջերի կառուցվածքի տեղադրումից հետո յուրաքանչյուր փուլում պետք է հաշվի առնել կայքի հասանելիությունը, ինչպես նաև հղման սկզբունքները՝ չափը սահմանելիս, էջերի տեղադրումը, բովանդակության խմբագրումը, կայքի հրապարակումը, թարմացումը։ Ագրոնոմիկան բոլոր փուլերում առկա է՝ ընկալում, պատրաստման եղանակ և աուդիտ, բովանդակության բարելավում։ Էջերի բաղկացուցիչ մասերը

  • HTML կամ XHTML լեզվով էջի կառուցվածք
  • CSS ոճով էջերի տեղադրում
  • GIF, JPG, PNG ֆորմատի նկարներով գրաֆիկա
  • Flash կամ SVG անիմացիաներ
  • մուլտիմեդիա գործիքներ
  • AJAX-ով կազմված ձևեր

Պրոֆեսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբկայքի ստեղծման մասնակցում են երկու հիմնական պրոֆեսիաներ՝ վեբ-դիզայներ և վեբ-ծրագրավորող, ովքեր հաճախ առկա են վեբկայքի վրա աշխատում[1][2][3]։ Վեբդիզայներների վերած է վիզուալ տեսակետի պատասխանատվությունը, որը ներառում է վեբփէջի խավարտագրական ձևավորումը, գունային սկալայինը և տառատեսակները[4]։ Վեբ-դիզայներները նաև պետք է ունենան նախագծման լեզվերի, ինչպիսիք են HTML և CSS, մտածելակերպերի գիտելիքը[5][6] : Հատկապես փոքր կազմակերպություններում մեկ անձին մեծ է պետք լինելու վեբփէջը նախագծելու և ծրագրավորելու ամբողջական հմտությունները, իսկ մեծ կազմակերպություններում վեբ-դիզայները կարող է պատասխանել միայն վիզուալ տեսակետի համար։

Վեբկայքի համար այլ աշխատակարգերը կարող են ներառել։

  • Գրաֆիկական դիզայներները կայքի վիզուալ էլեմենտները ստեղծելու համար, ինչպես են լոգոներ, խավարտագրական ձևավորումներ և կոճակները։
  • Օգտագործողի ինտերֆեյսի (UX) դիզայները ներառում է օգտագործողին ուղղված դիզայնի տեսակետերը։ UX դիզայներների կողմից աշխատանքի շրջանակների ժամանակ ստեղծվող վերջնական արդյունքները ներառում են շրջանակներ, սկիցներ, օգտագործողի բլոկ-սքեմաներ, սպեցիֆիկացիաներ և տեխնիկական փաստաթղթավորում, վեբկայքեր և հավելվածներ, խավարտագրական ձևավորումներ, պրեզենտացիաներ, անձնականություններ, օգտագործողի պրոֆիլներ, վիդեոներ եւ, փոքրիկ աստիճանով, հակադրություններ[7][8]։
  • Օրվա տեսություն SEO ծրագրավորողները կատարում են հետազոտություններ և խորհուրդ են տալիս ճիշտ բառերը հաղորդել տվյալ վեբ կայքում և կայքը դարձնված է ավելի հասանելի և տեսանելի բազմաթիվ որոնման համակարգերի համար[9][10]։
  • Մուլտիմեդիա հեղինակը էջի գրադարան պարունակությունը ստեղծելու համար, որը հվեԵգնձնմում է կայքի թիվույկ լսարանը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Careers in Web Design». books.google.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  2. «Web Designers vs. Web Developers». www.thinkful.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  3. «Web Designer vs. Web Developer: What's the Difference?». insightglobal.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  4. «What does a web designer do?». www.careerexplorer.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  5. «Web design 101: what you need to know». dovetail.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  6. «What Does a Web Designer Do - Scope of Web Design Explained». www.manypixels.co. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  7. «Technical communication as user experience in a broadening industry landscape». asu.elsevierpure.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  8. «UI/UX design in web development». dartera.ch. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  9. «A Beginner's Guide To SEO Keyword Research In 2021». www.forbes.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  10. «How to choose the right keywords for SEO success». seranking.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
  11. «Different jobs and responsibilities of various people involved in creating a website». www.arts-wales.co.uk. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.