MySQL

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MySQL
Նախագծումը՝ MySQL AB (մինչև 2008),
Sun Microsystems (2008-2010),
Oracle (2010-ից սկսած)
Վերջին թողարկում 5.5.28[1] / 5 հուլիս, 2012թ.
Նախադիտման թողարկոում 5.6.5[2] / 10 ապրիլի, 2012թ.[3]
Գրված է՝ C, C++
ՕՀ Ցանկացած
Տեսակ Տվյալների Բազաների Կառավարման Համակարգ
Արտոնագիր GNU GPL կամ կոմերցիոն արտոնագիր
Վեբկայք mysql.com

MySQL (արտ. [maɪ ˌɛskjuːˈɛl])[4], բաց կոդով տվյալների բազաների կառավարման համակարգ։ MySQL-ի մշակումն ու աջակցումն իրականացվում է Oracle կորպորացիայի կողմից։ Վերջինս MySQL-ի նկատմամաբ իրավունքները ստացել է Sun Microsystems ընկերության գնումից հետո, որն էլ, նախքան այդ, իր հերթին գնել էր MySQL AB ընկերությունը։ MySQL-ն տարածվում է GNU GPL, ինրպես նաև սեփական կոմերցիոն արտոնագրի ներքո, չնայած մշակողներն նոր ֆունկցիաներ են ավելացնում արտոնագրված օգտագործողների պատվերներով։

MySQL-ը հիմնականում օգտագործվում է փոքր և միջին ծանրաբեռնվածության ծրագրերի համար։ Այն ներառված է մի շարք վեբ-ծրագրավորման համար նախատեսված ծրագրերի փաթեթների մեջ, ինչպիսիք են WAMP-ը, AppServ-ը, LAMP-ը, XAMPP-ը և Open Server-ը։

MySQL բավականին ճկուն է։ Այն աջակցում է աղյուսակների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են MyISAM-ը կամ InnoDB-ն։ Բացի այդ, այն տեղադրվում է հատուկ EXAMPLE անվանմամբ աղյուսակի տեսակով, որն ցուցադրում է նոր աղյուսակի տիպեր ստեղծելու սկզբունքները։ GPL արտանգրի շնորհիվ, MySQL-ն անընդհատ հարստանում է նոր աղյուսակի տեսակներով։

2008թփետրվարի 26-ին Sun Microsystems ընկերությունը գնեց MySQL AB-ն $1 մլրդ․-ով[5], իսկ 2010թհունվարի 27-ին Sun Microsystems-ը գնվեց Oracle ընկերության կողմից[6], որն զբաղվում է տվյալների բազաների կառավարման համակարգերի ստեղծմամբ ու զարգացմամբ։

Հարթակները[խմբագրել]

MySQL-ը աշխատում է բազմաթիվ հարթարկների վրա՝ AIX, BSDi, FreeBSD, HP-UX, Linux, Mac OS X, NetBSD, OpenBSD, OS/2 Warp, SGI IRIX, Solaris, SunOS, SCO OpenServer, SCO UnixWare, Tru64, Windows 95, Windows 98, Windows NT, Windows 2000, Windows XP, Windows Server 2003, WinCE, Windows Vista և Windows 7։ Ինչպես նաև առկա է OpenVMS-ում աշխատող MySQL-ի տարբերակ։

Ծրագրավորման լեզուները[խմբագրել]

MySQL-ն API ունի Delphi, C, C++, Էլֆել, Java, Lisp, Perl, PHP, Python, Ruby, Smalltalk, Pascal և Tcl ծրագրավորման լեզուների, գրադարաններ՝ .NET հարթակի լեզուների համար։

Թողարկումների պատմությունը[խմբագրել]

  • MySQL-ի առաջին ներքին թողարկումը տեղի է ունեցել 1995թ․-ի մայիսի 23-ին։
  • Windows ընտանիքի համակարգերի (Windows 95 և NT) համար տարբերակը թողարկվել է 1998թվականի հունվարի 8-ին։
  • Տարբերակ 3.23 ― բետա տարբերակը՝ 2000թ․ հունիսին, թողարկումը՝ 2001թ․ հունվարին։
  • Տարբերակ 4.0 ― բետան՝ 2002-ի օգոստոսին, թողարկումը՝ 2003-ի մարտին։
  • Տարբերակ 4.1 ― բետան՝ 2004-ի հունիսին, թողարկումը՝ 2004-ի հոկտեմբերին։
  • Տարբերակ 5.0 ― բետան՝ 2005-ի մարտին, թողարկումը՝ 2005-ի հեկտեմբերին։
  • Տարբերակ 5.1 ― մշակումը սկսվել է 2005-ի նոյեմբերից, սակայն թողարկվել է միայն 2008թ․ նոյեմբերին։
  • Տարբերակ 5.4 ― բետան՝ 2009-ի ապրիլին, չի թողարկվել։
  • Տարբերակ 5.5 ― թողարկվել է 2010թ․ դեկտեմբերին։
  • Տարբերակ 5.6 ― մշակման փուլում է (5.6.6 m9 տարբերակը ներկայացվել է 2012թ․-ի օգոստոսի 7-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]