Տրիֆոն Գրուզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիֆոն Գրուզին
Ծնվել էփետրվարի 15, 1912(1912-02-15)
ԾննդավայրԲեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 7, 1987(1987-09-07) (75 տարեկան)
ԳերեզմանՍինայա վանք
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունմոլդովացի
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Տրիֆոն Իվանովիչ Գրուզին (ռուս.՝ Трифон Иванович Грузин, փետրվարի 15, 1912(1912-02-15), Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 7, 1987(1987-09-07)), խորհրդային շրջանի մոլդովացի կինոյի և թատրոնի դերասան։

Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիֆոն Գրուզինը ծնվել է 1912 թվականի փետրվարի 15-ին Բեսարաբիայում։ 1933 թվականին ավարտել է Օդեսայի թատերական տեխնիկումը։

1933 թվականին դարձել է Տիրասպոլում ստեղծված առաջին մոլդովական պետական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից և առաջին արտիստներից մեկը։ 1939 թվականից, որպես դերասան աշխատել է Ալեքսանդր Պուշկինի անվան մոլդովական երաժշտա-դրամատիկական թատրոնում։

1940 թվականին տեղափոխվել է Քիշնև և գործունեությունը շարունակել Մոլդովական ԽՍՀ-ի մայրաքաղաքում։ Մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 75 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 — Անդրիեշ (ֆիլմ)
  • 1958 — Ատաման Կոդր
  • 1958 — Ոչ քո տեղում
  • 1959 — «Ես Ձեզ եմ գրում…»
  • 1962 — Ճամփորդություն ապրիլին
  • 1962 — Արմագեդոն
  • 1962 — Ճամփորդություն ապրիլին
  • 1969 — Միևնույն է սիրում եմ
  • 1973 — Կանաչ ալիք
  • 1973 — Կամուրջներ
  • 1974 — Օրվա երկարություն
  • 1976 — Տղամարդիկ ավելի վաղ են նստում
  • 1977 — Ո՞վ՝ ո՞ւմ
  • 1983 — Յուլիա՜, եղի՛ր երջանիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]