Տրապներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրապներ (շվեդ.՝ trappa,– սանդուղք), աստիճանաձև անջատում ունեցող հիմքային մագմատիկ ապարների (դիաբազ, գաբբրո, բազալտ) ընդհանուր անվանումը։ Տրապները գրավում են զգալի մակերեսներ՝ տրապային մարզեր և բնորոշ են երկրակեղևի պլատֆորմային հատվածներին (Սիբիրի, Հարավային Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի տրապային մարզեր)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրապներ» հոդվածին։