Տրախեիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրախեիդներ, բույսերի մեռած, փայտացած բջիջներ, ծառայում են ջրի տեղափոխման համար։ Բնորոշ են համարյա բոլոր բարձրակարգ բույսերի քսիլեմին (բնափայտ), բացառությամբ որոշ ծածկասերմերի (հացազգիներ, բոշխեր և այլն), որոնց ջրատար ֆունկցիաները կատարում են անոթները կամ տրախեաները։ Լայնական կտրվածքում տրախեիդները սովորաբար բազմանկյուն են, պատերը օղակաձև, գալարաձև, սանդղաձև հաստացումներով կամ եզրապատված ծակոտիներով։ Տրախեիդների երկարությունը մմ-ի մասերից մինչև 10 մմ է (ագավա)։ Էվոլյուցիայի պրոցեսում տրախեիդներից առաջացել են անոթները, թելաձև տրախեիդները և մասնագիտացված մեխանիկական տարրերը՝ լիբրիֆորմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։