Տուրգենևի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուրգենևի փողոց (այլ կիրառումներ)
Տուրգենևի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 150 մետր |
Անվանվել է | Իվան Տուրգենև |
Փոստային ինդեքս | 346351 |
Տուրգենևի փողոց (ռուս.՝ Улица Тургенева), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Տատարսկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս գրականության դասական Իվան Սերգեևիչ Տուրգենևի (1818-1883) պատվին։ Սկիզբ է առնում Գրիբոյեդովի նրբանցքից և ավարտվում Գնիլուշա գետի ափից քիչ հեռու։ Երկարությունը 150 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրասնի Սուլին քաղաքի Տուրգենևի փողոցը սկսվում է Գնիլուշա գետի ափերից մեկի մոտից՝ Գրիբոյեդովի նրբանցքից և ավարտվում Գնիլուշա գետի մեկ այլ ափից քիչ հեռու։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 150 մետր է։ Փողոցում կա համարակալված 15 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 8 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` 7։
Տուրգենևի փողոցի փոստային դասիչն է՝ 346351։
Փողոցն անվանվել է ռուս ռեալիստ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ, ռուս գրականության դասական, Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի ռուսերենի գծով թղթակից անդամ, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր Իվան Սերգեևիչ Տուրգենևի (1818-1883) պատվին։ Տուրգենևի ստեղծած գեղարվեստական համակարգը ազդեցություն է թողել 19-րդ դարի երկրորդ կեսի ոչ միայն ռուս, այլև արևմտաեվրոպական վեպի բանաստեղծական արվեստի վրա։ Նա ռուս գրականության և դրամատուրգիայի քարոզիչն էր Արևմուտքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջեր 128-129». Վերցված է 2019 Ապրիլ 5-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Тургенева в Красном Сулине
- Подробная карта Улица Тургенева, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты