Տույմաադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տույմաադա
Տեսակհովիտ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքYakutsk Urban Okrug?, Սախա-Յակուտիայի հանրապետություն, Ռուսական թագավորություն, Սախա-Յակուտիայի հանրապետություն և Յակուտական վոեվոդություն
Երկարություն64 կմ
Լայնություն7 կմ
ԲԾՄ95 մետր
Խորություն100 մետր
Մակերես700 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Տույմաադա (յակուտ.՝ Туймаада), հովիտ Լենա գետի ձախ ափի միջին հոսանքում։ Հովիտում է գտնվում է Յակուտսկ քաղաքը հարակից բնակավայրերով, այդ թվում՝ Ժատայ, Խատասի, Տագաբա, Կանգալասի, Տուլագինո, Կիլդյամցի, Սիրդախ և այլ բնակավայրեր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տույմաադան Լենայի միջին հոսանքի երեք հիմնական հովիտներից (նաև Էրկենի և Էնսիելի) ամենամեծն է բնակչության թվաքանակով։ Մակերեսը կազմում 700 կմ²։ Բնակչությունը՝ 343,8 հազար մարդ (2019), այսինքն, Յակուտիայի բնակչության ավելի քան մեկ երրորդը։

Հովտի տարածքում կան բազմաթիվ լճեր, այստեղով են հոսում Լենայի վտակները։ Տույմաադայի արևմտյան մասում գտնվում է Չոչուր-Մուրան լեռը։

Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ −39,6 °С է, հուլիսին +19,0 °С։ Տեղումների քանակը տարվա ընթացքում շուրջ 240 մմ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ժողովրդական ավանդազրույցի՝ այս հովտում են հաստատվել յակուտների նախահայրեր Օմոգոյ Բայը և Էլեյ Բոոտուրը։

Իրականում Տույմաադա հովիտը բնակեցվել է դեռևս պալեոլիթի դարաշրջանում։ Հնագիտական հետազոտությունները հանգեցրել են մի շարք հայտնագործությունների այս համեմատաբար փոքր տարածքում։ Հայտնաբերվել են պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի, բրոնզի և վաղ երկաթի դարերի, ինչպես նաև միջնադարի ավելի քան 200 հնագիտական հուշարձաններ[1][2]։

Յակուտիայում անցկացվում է Տույմաադի միջազգային օլիմպիադան։ Յակուտսկում հրատարակվում է նաև տեղական «Տույմաադա» թերթը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Илин» № 3-4 2003 г. В. М. Дьяконов. На великой Туймааде, меж священных гор…». ilin-yakutsk.narod.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «В. М. Дьяконов. Археологические памятники долины Туймаада» (PDF). www.igi.ysn.ru (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]