Տոկունության արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Աբրամովիչ The Artist is Present (2010, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք)։ Աբրամովիչը թանգարանի այցելուների առջև նստել է օրական ութ ժամ, առանց բառ ասելու. ընդհանուր առմամբ փերֆորմանսը տևել է 750 ժամ[1]

Տոկունության արվեստ (անգլ.՝ Endurance Art), փերֆորմանսի տեսակ, որը կատարողից պահանջում է դժվարությունների հաղթահարում (ցավ, մենակություն, հոգնածություն[2])։ Կիրառվում են նաև երկարատև արվեստ (durational art) և երկարատև փերֆորմանս (durational performance) տերմինները[3]։

Գրող Մայքլ Ֆելոնը հետևում է ուղղության ակունքներին մինչև 1970-ական թվականներին Կալիֆոռնիայում Քրիս Բերդենի աշխատանքը[4]։ Բորդենը Five-Day Locker Piece (1971) փերֆորմանսի շրջանակներում հինգ օր անցկացրել է արկղում, Shoot (1971) փերֆորմանսի շրջանակներում հրազենային վնասվածք է ստացել ձեռքին և Bed Piece (1972) փերֆորմանսի շրջանակներում 22 օր ապրել է առանց անկողնուց, որը դրված էր գեղարվեստի պատկերասրահում, վեր կենալու[5]։

Տոկունության արվեստի մեկ այլ օրինակ վերաբերվում է Տեչինա Սեի One Year Performance 1980—1981 (Time Clock Piece), ին որի ժամանակ չինացի նկարիչը 12 ամսվա ընթացքում ամեն օր նշում է կատարել աշխատաժամանակի հաշվառման քարտերում և Art/Life One Year Performance 1983—1984 (Rope Piece)-ին, որի ժամանակ Սեն և Լինդա Մոնտանոն մեկ տարի անցկացրել են 2,5 մետր երկարությամբ պարանով իրար կապած[6]։

Համարվում է, որ տոկունության արվեստի ժամանակակից պրակտիկան սկսել է Մարինա Աբրամովիչը 1974 թվականին Rhythm 0 փերֆորմանսով, որտեղ նկարչուհին նստել է մերկ և հանդիսատեսին թույլ տվել իր մարմնի հետ անել ամեն ինչ։ Ավելի ուշ նման փերֆորմանսով հանդես է եկել դերասան Շայա Լաբաֆը, այն անվանելով #IAMSORRY (2013)։ Դերասանը սեղանի մոտ նստած է եղել գլխին թղթե տոպրակ անցկացրած և նույնպես թույլ է տվել հանդիսատեսին իր հետ անել ամեն ինչ[7]։ Ավելի ուշ Լաբաֆը արել է ևս մեկ փերֆորմանս՝ #ALLMYMOVIES (2015), որի ժամանակ դիտել է իր մասնակցությամբ բոլոր ֆիլմերը հակառակ հերթականությամբ[8]։

The House with the Ocean View (2003) փերֆորմանսի ժամանակ Մարինա Աբրամովիչը առանց բառ արտաբերելու 12 օր առանց սննդի անցկացրել է բեմի վրա՝ ամբողջությամբ բաց հանդիսատեսի համա[9]։ Նրա աշխատանքների համար անհրաժեշտ էր ֆիզիկական տոկունություն, որ 2012 թվականին նա կազմակերպել էր այսպես կոչված «ուսումնական ճամբար» Նյու Յորքում՝ Հադսոնի նահանգում, որտեղ պատրաստում էր փերֆորմանսների մասնակիցներին, որոնց համար պահանջվում էր մի քանի մարդ[10]։

Արվեստաբան Կարեն Գոնսալես Ռայթը կարծում է, որ տոկունության արվեստը ինքնատիրապետման միջոցով գոյատևումն է, իսկ փերֆորմանսի մասնակից մարդիկ այդպիսով մարտահրավեր են նետում մահվանը։ Բացի այդ, նրա կարծիքով, տոկունության արվեստը փերֆորմանսի առավել արմատական ձևն է[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elizabeth Greenwood, «Wait, Why Did That Woman Sit in the MoMA for 750 Hours?», The Atlantic, 2 July 2012.
  2. For artists in endurance performances "[q]uestioning the limits of their bodies, " Tatiana A. Koroleva, Subversive Body in Performance Art, ProQuest, 2008, pp. 29, 44-46.
  3. Paul Allain, Jen Harvie, The Routledge Companion to Theatre and Performance, Routledge, 2014, p. 221. Other terms include duration art, live art or time-based art.
  4. Michael Fallon, Creating the Future: Art and Los Angeles in the 1970s, Counterpoint, 2014, p. 106: «Burden’s performances were so widely observed that they took on a life beyond the artist, helping create a new art genre, 'endurance art' …»
  5. Emily Anne Kuriyama, «Everything You Need to Know About Chris Burden’s Art Through His Greatest Works», Complex, 2 October 2013.
  6. Andrew Taylor, «Tehching Hsieh: The artist who took the punches as they came», Sydney Morning Herald, 30 April 2014: «Don’t try this endurance art at home. That is Tehching Hsieh’s advice to artists inspired to emulate the five year-long performances he began in the late 1970s.»
  7. «How Shia LaBeouf created the first great art of the Trump era». theweek.com. 2017 թ․ հունվարի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «#allmymovies: Шайа ЛаБаф смотрит собственные фильмы» (ռուսերեն). BURO. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  9. Thomas McEvilley, "Performing the Present Tense — A recent piece by Marina Abramovic blended endurance art and Buddhist meditation, " Art in America, 91(4), April 2003.
  10. E. C. Feiss, «Endurance Performance: Post-2008» Արխիվացված 2019-08-08 Wayback Machine, Afterall, 23 May 2012.
  11. Karen Gonzalez Rice Long Suffering: American Endurance Art as Prophetic Witness. — University of Michigan Press, 2016-09-29. — 207 с. — ISBN 9780472053247

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]