Տնակ Կոլոմնայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնակ Կոլոմնայում
ռուս.՝ Домик в Коломне
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Տեսակքնարապատմողական
Ժանրքնարապատմողական
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1830
Հրատարակման տարեթիվ1833

Տնակ Կոլոմնայում (ռուս.՝ Домик в Коломне), Ալեքսանդր Պուշկինի հումորային պոեմ՝ գրված 1830 թվականի Բոլդինական աշնանը (վերջացրել է հոկտեմբերի 10-ին)[1]։ Գրվել է ութնյակներով, ընդ որում առաջին տները նվիրված էին այդ տների ստեղծման քննարկմանը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքը հեղինակը
  • Այրի
  • Փարաշա՝ նրա դուստրը
  • Մի ծանոթ, ընկեր
  • Ֆյոկլա
  • Կոմսուհի
  • Գվարդիական զինվորներ
  • Վերա Իվանովնա, Փարաշայի հորեղբոր աղջիկը
  • Գոֆ-Ֆուրյեր, նրա ամուսինը
  • Վասկա կատուն
  • Հարևանուհի
  • Մավր
  • Հանգուցյալ՝ այրի կնոջ նախկին ամուսին

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգի Կոլոմնա արվարձանում ապրում է այրի կինը իր դստեր՝ Փարաշայի հետ։ Ֆյոկլա խոհարարուհու մահից հետո դուստրը գնում է նոր խոհարարուհի գտնելու և բերում է Մավրին։ Կիրակի օրը Փարաշան մոր հետ միասին գնում է եկեղեցի, իսկ Մավրին թողնում են տանը։ Եկեղեցում այրին սկսում է անհանգստանալ, միայն թե աղախինը չկողոպտի նրանց տունը։ Նա, թողնելով Փարաշային, վերադառնում է տուն, որտեղ բռնացնում է Մավրին ածելիով։ Այրին ուշաթափվում է, իսկ Մավրը (ակնհայտ է՝ Փարաշայի զգեստափոխված սիրեկանը) փախչում է։

Ստեղծում և հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ստեղծվել է ի պատասխան «Հյուսիսային մեղուներ»-ի այն կշտամբանքներին, թե Պուշկինը չի գրել «լուրջ» ստեղծագործություններ ռուսական զորքի հաջողությունների մասին։ Նա պատրաստվում էր վեպը տպել անանուն, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և տպագիր տարբերակից ներառել է այդ թեմային վերաբերվող տներ։

Վեպի սևագիր տարբերակները չեն պահպանվել, միակ ձեռագիր աղբյուրը, այսպես կոչված «Մաքրագիր ինքնագիրների ուղղումներն» է, որը գտնվում է Պուշկինի տուն-թանգարանում[2]։ Առաջին անգամ տպագրվել է 1833 թվականին, ալմանախի «Նորատանը» չհաստատված ամսաթվով՝ 1829 թվականին։

54 տան առաջին խմբագրման մեջ կա 22 ութնյակ նախաբան, 30 ութնյակ հիմնական միտք և 2 ութնյակ վերջաբան։ Վերջնական տարբերակը կազմված է 40 տնից։ Հրատարակության ժամանակ բաց է թողնվել բնաբանը՝ «Modo vir, modo femina», Ovidius[3]:

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Սվյատոպոլկ Միրսկիի կարծիքով «Տնակ Կոլոմնայում» վեպը իրենից ներկայացնում է Պուշկինի ազատ օնեգինյան բանաստեղծության վերջին փորձը[4]։ Վեպը ստեղծելիս նա չէր կենտրոնանում միայն կատակային վեպի «Կոմս Նուլինի» (1825) վրա, ինչքան որ բայրոնական «Բեպպոյի» վրա[5]։

Վլադիսլավ Խոդասևիչը «Տնակ Կոլոմնայում»-ի վերաբերում էր որպես Պուշկինի պետերբուրգյան պատմվածքների «մեկուսացած, անքակտելի ցիկլի» մարդու նեղացած կյանքի հանդերձյալ կյանքի ուժ։ Ի տարբերություն մյուս պատմվածքների՝ խնդրի լուծումը այստեղ կատակային է. Խոդասևիչի կարծիքով՝ դա յուրօրինակ «հիմարության գովասանք» է[6]։

Սյուժեի ադապտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. А. Цявловский, Л. Б. Модзалевский, Т. Г. Зенгер. Подсчет стихов в 57 октавах «Домика в Коломне» // Рукою Пушкина: Несобранные и неопубликованные тексты. — М.-Л.: Академия, 1935.
  2. С. А. Фомичёв. К творческой истории поэмы «Домик в Коломне»: (Наблюдения над рукописью) // Временник Пушкинской комиссии. — Москва: Наука, 1977.
  3. «То мужчина, то женщина», Овидий («Метаморфозы» кн. IV, ст. 280).
  4. Мирский Д. С. Пушкин // Мирский Д. С. История русской литературы с древнейших времен до 1925 года / Перевод с английского Р. Зерновой. — London: Overseas Publications Interchange Ltd, 1992. — С. 135—159.
  5. Борис Томашевский. «Домик в Коломне» // Путеводитель по Пушкину. — М.; Л.: Гос. изд-во худож. лит., 1931. — С. 127—128. (Пушкин А. С. Полное собрание сочинений: В 6 т. — М.; Л.: Гос. изд-во худож. лит., 1930—1931. — Т. 6, кн. 12. — Прил. к журн. Красная Нива на 1931 г.).
  6. Lib.ru/Классика: Ходасевич Владислав Фелицианович. Петербурские повести Пушкина