Տիրան Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրան Կյուրեղյան
Ծնվել է1948 սեպտեմբերի 2
ԾննդավայրԿիպրոսի Հանրապետություն Նիկոսիա
Ազգությունհայ
ԿրթությունՄելիքյան-Ուզունյան ազգային վարժարան
Մասնագիտությունհոգևոր առաջնորդ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան, ավազանի անունով՝ Ղազարոս (սեպտեմբերի 2, 1948(1948-09-02), Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս, Կիպրոս), Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի նախկին առաջնորդ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարոս Կյուրեղյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 2-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում[1]։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Մելիքյան-Ուզունյան ազգային վարժարանում[1]։ 1962 թվականին ընտանիքի հեր ներգաղթել է Հայաստան, հաստավել Վանաձոր քաղաքում և ուսումը շարունակել տեղի №18 միջնակարգ դպրոցում։ 1964 թվականին ընդունվել է հոգևոր ճեմարան և 1970 թվականին ավարտել[1]։ Դիպլոմային աշխատանքի նյութն է եղել «Տարոնի սրբավայրերը»։ 1968 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1972 թվականին՝ աբեղա[1]։ Վարդապետական թեզն է՝ «Դվինի հայրապետանոցում կազմված երեք ժողովածուները»։ Տեր Տիրան վարդապետը նշանակվել է առաջնորդական փոխանորդ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի։

25 տարի եղել է Մոսկվայի հայոց թեմի առաջնորդ ներկայացուցիչն ու հովիվը[2]։ Նա ձեռնադրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Պաշտոնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի 1976 մարտ, ԼԳ տարի, Էջ 37
  2. «Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան. «Գարեգին կաթողիկոսը, նստած աթոռին, իրեն Աստված է զգում»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.