Տիերի Ամիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիերի Ամիել
Բնօրինակ անունֆր.՝ Thierry Amiel
Ծնվել էհոկտեմբերի 18, 1982(1982-10-18) (41 տարեկան)
Մարսել
Երկիր Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Records
Կայքthierryamiel.com
 Thierry Amiel Վիքիպահեստում

Տիերի Ամիել (ֆր.՝ Thierry Amiel, հոկտեմբերի 18, 1982(1982-10-18), Մարսել) , ֆրանսիացի երգիչ, երգերի հեղինակ, «À la recherche de la» ֆինալիստ։ Թողարկել է երեք ալբոմ՝ «Paradoxes» (2003), «Thierry Amiel» (2006), «Où vont les histoires?» (2010): 2012 թվականին «Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն» մյուզիքլում կատարել է Ադամի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիերի Ամիելը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 18-ին, Ֆրանսիայում։ Ընտանիքում եղել են չորս երեխաներ՝ բոլորը տղաներ։ Տիերիի հայրը՝ ոստիկան է, մայրը եղել է դայակ։ Տիերին դեռ փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, իսկ 13 տարեկանում ծնողները նրան ուղարկեցին Բուշ դյու Ռոնի երգչախմբում սովորելու, որը գտնվում է Մարսելից ոչ հեռու։ Նրա դեբյուտը եղել է Մարսելի օպերայում, երգչախմբի կազմում։ Հետագայում Տիերին որոշում է փորձել իրեն ժամանակակից երգում, տիրապետում է ջութակի և դաշնամուրի։ Կարճ ժամանակում նրան սկսում են հրավիրել տարբեր փառատոնների, տարբեր երաժիշտների հետ հանդիպումների, որոնց թվում են եղել՝ Zouk Machine և Herbert Leonard: Մասնակցել է մեծաթիվ փառատոնների, դուրս է եկել Graines de Stars Tour և Le Tremplin 2000 մրցույթների եզրափակիչ, իսկ 2003 թվականին դարձել է À la recherche de la-ի ֆինալիստ, որը նրան բերեց հայտնություն։ Նաև Տիերին թողարկել է երեք ալբոմ, առաջինը որի անունն է «Paradoxes», նույն պես թողարկվել է 2003 թվականին։ 2011 թվականին Պասկալ Օբիսպոն Ամիելին վերցնում է իր մյուզիքլում Ադամի դերը խաղալու համար «Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն» (ֆր. Adam & Eve. La Second Chance), որի պրիմիերան եղել է 2012 թվականի հունվարի 31-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 8ին Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն (Adam & Eve. La Second Chance)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20 օգոստոսի 2003 ։ Les mots bleus (արծաթե սկավառակ)
  • 25 նոյեմբերի 2003 ։ Je regarde là-haut
  • 18 մայիսի 2004 ։ Un jour arrive (չի վաճառվում)
  • 22 հունվարի 2007 ։ Cœur sacré (թվային ելք 2006 թվականի սեպտեմբերի 18ին)
  • 2007 : Réveille-toi (չի վաճառվում)
  • 18 հունիսի 2007 ։ De là-haut
  • 2007 : L’amour en face (չի վաճառվում)
  • 2009 : Où vont les histoires?
  • 2010 : Celui qui
  • 2011 : Rien ne se finit (մյուզիքլ«Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն» (Adam & Eve. La Second Chance))
  • 2011 : Ma bataille (Նունո Ռեզենտի հետ դուետում, Adam & Eve. La Second Chance)
  • 2012 : Ce qu’on ne m’a jamais dit (Cylia-յի հետ դուետում, Adam & Eve. La Second Chance)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les mots bleus (2003)
  • Je regarde là haut (2003)
  • Un jour arrive (2004)
  • Cœur sacré (2007)
  • De là-haut (2007)
  • Où vont les histoires (2009)
«Ադամ և Եվա՝ Երկրորդ հնարավորություն»
  • Rien ne se finit (2011)
  • Ma bataille (2011)
  • Ce qu’on ne m’a jamais dit (2012)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիերի Ամիել» հոդվածին։