Տիեզերակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենեդիի անվան տիեզերակայանը

Տիեզերակայան, տիեզերական թռչող ապարատների ընդունման, հավաքման, նախապատրաստման և արձակման համար նախատեսված կառույցների ու տեխնիկական միջոցների համալիր։ Տիեզերակայանի գլխավոր օբյեկտներն են տեխնիկական դիրքը և ստարտային համալիրը։ Օժանդակ և սպասարկող օբյեկտներն ու ծառայություններն են՝ հրամանաչափիչ համալիրի չափիչ կետերը, հաշվողական կենտրոնը, վառելիք պահելու սարքավորումը, հեղուկ թթվածնի և ջրածնի արտադրության գործարանները, էներգամատակարարման համակարգը, բնակելի քաղաքը, կապի և հեռուստատեսության համակարգը, վերանորոգման բազան և պահեստային տնտեսությունը, օդակայանը, առբերման ուղիները և փոխադրական կոմունիկացիաները (ներառյալ երկաթուղային հանգույցը)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 706
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիեզերակայան» հոդվածին։