Տիգրան Փաշա
Տիգրան Փաշա | |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
---|---|
Վախճանի օր | հուլիսի 27, 1904 |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Տիգրան Փաշա (արաբ․՝ تكران باشا (Dikran), - հուլիսի 27, 1904), հայկական ծագումով եգիպտական քաղաքական գործիչ։ Եղել է Եգիպտոսի արտաքին գործերի իններորդ նախարարը՝ այդ պաշտոնը վարելով 1891-ից 1994 թվականներին՝ միմյանց հաջորդած երեք վարչապետների օրոք։ Դավանանքով քրիստոնյա էր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրանը հզոր, ազդեցիկ պետական գործիչ Նուբար Փաշայի եղբորորդին էր (ըստ այլ աղբյուրների՝ փեսան էր[1]): Եվրոպական կրթություն էր ստացել, հիանալի տիրապետում էր ֆրանսերենին[2], իսկ արաբերենին ու թուրքերենին՝ ոչ այնքան լավ[3]։ 1865 թվականին հորեղբայրը նրան նշանակել է երկաթուղու վարչակազմի ղեկավար, 1878 թվականին՝ Նուբար Փաշայի վարչապետության օրոք նշանակվել է Նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարh[4]:
Տիգրան Փաշայի մտածելակերպն ու գործելակերպը կարելի է բնորոշել որպես ֆրանս-բյուզանդական։ Ընդ որում՝ հիմքը բյուզանդական էր, վերնաշենքը՝ ֆրանսիական[5]:
Ուշագրավ է, որ Եգիպտոսի վերջին խեդիվ (փոխարքա) Աբաս 2-րդ Հիլմին սկզբնապես ցանկացել է Տիգրան Փաշային վարչապետ նշանակել, սակայն երկրին իշխող բրիտանական կոնսուլը վերջինիս թեկնածությունը համարել է միանգամայն անցանկալի[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Jaroslav Valkoun, 2013
- ↑ «Tagebücher aus vier Weltteilen». www.projekt-gutenberg.org — Часть на странице: "Tigrane ist zirka 40, armenischer Christ, spricht gut Französisch...". Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Obituary: Tigrane Pasha». The Times (London) (37465). 1904 թ․ օգոստոսի 5.
- ↑ Hunter, Robert (1999). Egypt under the khedives, 1805–1879: from household government to modern bureaucracy. AUC Press. էջեր 170, 208.
- ↑ Evelyn Baring, 2000
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Appletons' Annual Cyclopædia and Register of Important Events of the Year. — D. Appleton & Company, 1895. — С. 252.
United States Congress Congressional Record. — 1918. — С. 176.
Evelyn Baring Modern Egypt. Том 6. — Routledge, 2000. — С. 223. — 624 с.
Jaroslav Valkoun The British and Egypt in the 1890s(անգլ.). —BUDAPEST, 2013. — С. 243.