Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակի աղբյուր-հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակի աղբյուր-հուշարձան
աղբյուր-հուշարձանի տեսքը մինչ ոչնչացումը
Տեսակաղբյուր-հուշարձան
Ստեղծման երկիրԱրցախ Արցախ
ԵրկիրԱրցախ Արցախ
ԲնակավայրԱղանուս, Քաշաթաղի շրջան
ՀասցեԹթու ջուր, Աղանուս, Քաշաթաղի շրջան

Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակի աղբյուր-հուշարձան, ավերված աղբյուր-հուշարձան, որը գտնվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի մոտ, Թթու ջուր կոչվով տեղանքում[1][2]։ Հուշարձանը նվիրված է 1994 թվականի հունվարի 18-ին Օմարի լեռնանցքի մարտական գործողությունում զոհված Տիգրան Աբրահամյանի և նրա ընկերների հիշատակին[1][2]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր-Հուշարձանի կենտրոնում և հուշարձանին կից կանգնեցված է եղել 2 խաչքարեր, որոնք ոչնչացվել են ադրբեջանական բռնազավթման ժամանակ[1][2]։

Հուշարձանի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ադրբեջանական բռնազավթումը աղբյուր-հուշարձանը կանգուն է եղել[1][2]։ Քաշաթաղի շրջանի բռնազավթումից հետո արված լուսանկարից պարզվում, որ ոչնչացվել են խաչքարերը, իսկ հուշարձանի ամբողջականությունը ներկերով պղծված ու խաթարված է[1][2]։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոների՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար հատվել են ծառերը, իսկ հուշարձանի տարածքում պետք է կառուցվի հանգստի գոտի[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ադրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը». news.am. 2023 թ․ հունվարի 4. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ադրբեջանն ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը». monumentwatch.org. 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.