Տեսսը Դէրբերվիլների տոհմից
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տեսսը Դէրբերվիլների տոհմից: Անմեղ մի կնոջ ճշմարիտ պատմություն»ը, անգլիացի գրող Թոմաս Հարդիի վեպն է: Առաջին անգամ լույս է տեսել 1891թ-ին: Ներկայումս համարվում է անգլիական գրականության դասական և ինքնատիպ նմուշներից մեկը, սակայն ժամանակին` վիկտորիական ժամանակաշրջանում շատ է քննադատվել: Վեպը պատմում է Տեսս Դէրբերֆիլդի մասին, որի վրա դրված նահապետական անեծք և նա պետք է իր նախնիների կատարած մեղքերի համար տուժի: Զոհելով իր կյանքը հանուն ընտանիքի անդամների, Տեսսը խաբվում է Ալեք Դէրբերվիլի կողմից, սակայն հետագայում կարողանում է այդ ամոթանքից դուրս գալ Էնջել Քլերի օգնությամբ: Վեպը Թոմաս Հարդիի «բնավորության և միջավայրի վեպերի» շարքի նշանակալից գործերից է: