Տեղային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղային արվեստ (անգլ.՝ Site works), ժամանակակից արվեստի ճյուղ, որին բնորոշ է գեղարվեստական գործի ստեղծման վայրի «տեղային առանձնահատկության» հաշվարկը։ Առաջին գործերը, որոնցում բովանդակությանը (շրջակայքին) առանձնահատուկ դեր էր հատկացվում, ստեղծվել են 1950 — ական թվականներին[1]։ Որպես տեղային արվեստի առանձնակի դեպք կարելի է ուսումնասիրել հանրային արվեստը (փաբլիկ արտ)՝ արվեստ քաղաքային միջավայրում, որը հիմնված է անպատրաստ հանդիսատեսի վրա և նկատի է ունենում քաղաքային տարածության հետ շփումը։

Տեղային արվեստին բնորոշ աշխատանքները ուսումնասիրվում են որպես այն վայրի փոփոխություն, որում նրանք գտնվում են. այլ կերպ ասած, տեղը, որտեղ գտնվում է գեղարվեստական ստեղծագործությունը (պատկերասրահ, փողոցային տարածություն, բնության օբյեկտ), դառնում է այդ ստեղծագործության անբաժան մասնիկը[1]։

«Երկու մակարդակ», Դանիել Բյուրեն, Փարիզ

Գաղափարը, ըստ որի արվեստը պետք է թանգարանից դուրս հանել «արտաքին աշխարհ», մոտեցնում է այս ուղղությունը կոնցեպտուալ արվեստին, հողային արվեստին (լենդ-արթ), և այնպիսի հոսանքին, ինչպիսին է ֆլյուկսուսը[1]։

«Վայրի առանձնահատկության» մասին սկսել են խոսել 1960-ական թվականներն՝ կապված այնպիսի նկարիչ կոնցեպտուալների ստեղծագործության հետ, ինչպիսիք են Հանս Հաակեն և Դանիել Բյուրենը։ Այդ ժամանակահատվածում լայն տարածում գտավ ընդհանուր գեղարվեստական դիրքավորումը, համաձայն որի արվեստը չպետք է հիմնվի նեղ համակենտրոնացված հանդիսատեսի շրջանում, այդպիսի մոտեցումը հանգեցրեց նրան, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կառավարությունն սկսեցին ավելի շատ ֆինանսավորել հանրային ծրագրերը, այդ թվում և «վայրի առանձնահատկության» վրա հիմնված ծրագրերը[1]։

«Հյուսիսի հրեշտակ», Էնտոնի Գորմլի, Գեյտսհեդ, Անգլիա

«Տեղային արվեստին» վերաբերվող ամենահայտնի գործերից են Կլաս Օլդենբուրգի «Մական սյունը» Չիկագոյում, որն իրենից ներկայացնում է 30 մետրանոց պողպատե մական (1977), Ռիչարդ Սերրայի «Տապալված աղեղը» Նյու Յորքում (36 մետր երկարությամբ և 3,6 մետր բարձրությամբ պողպատե սայրը տեղադրվել է 1981 թվականին, ապամոնտաժվել է 1989թվականին), Դանիել Բյուրենի «Երկու մակարդակը» Փարիզում (տարբեր բարձրությունների բծավոր հատված սյուների կոմպոզիցիա Պալե Ռոյալի ներքին բակում, 1985-1986) և Էնթոնի Գորմլիի «Հյուսիսի հրեշտակը» Գեյթսհենդում՝ Անգլիայի հյուսիս-արևելքում (20 մետրանոց պողպատե քանդակ 54 մ թևերի բացվածքով՝ տեղադրված քարե անկյունավոր նիզակների կողքին՝ բլրի վրա)[2]։ Հանրության արձագանքը այս և նմանատիպ ստեղծագործությունների նկատմամբ տարբեր էր։ «Մական—սյունը» և «Հյուսիսի Հրեշտակը» հանրության և քննադատների կողմից ընդունվեցին բավական մեծահոգորեն, միևնույն ժամանակ «Երկու մակարդակ» ինստալլյացիան ծայրահեղ վրդովմունք առաջացրեց տարբեր կողմերում, որը, սակայն, ժամանակի հետ հանդարտվեց[3]։ Ինչ վերաբերվում է «Տապալված Աղեղին», ապա քննադատներն այն գովում էին, միևնույն ժամանակ հանրությունը բացարձակապես դեմ էր նրա ներկայությանը քաղաքային միջավայրում։ «Տապալված Աղեղի» դեմ պնդումներից մեկը կայանում է նրանում, որ նախկինում հրապարակը կարելի էր հատել ուղիղ, իսկ այժմ մարդիկ ստիպված են շրանցել քանդակը։ Սերրան էլ պնդում էր, որ մտահաղացումը հենց այդպիսին է եղել, որպեսզի մարդը կամա—ակամա շփվի արվեստի գործի հետ։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ դատավարությունից հետո աշխատանքն ապամոնտաժվեց[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Демпси, 2008, «Искусство места», էջ 263
  2. Демпси, 2008, «Искусство места», էջ 263—266
  3. 3,0 3,1 Демпси, 2008, «Искусство места», էջ 265
  4. Wainwright, 2019

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Демпси Э.[d]. Стили, школы, направления. Путеводитель по современному искусству = Styles, Schools and Movements : [пер. с 

անգլ.]. — М. : Искусство — XXI век, 2008. — 304 с. — 3000 экз. — ISBN 978-5-98051-053-4.

  • Kaye N. Site-specific Art: Performance, Place and Documentation. — London: Routledge, 2000.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.] // Encyclopædia Britannica. — Encyclopædia Britannica, inc., 2019. — 10 April. — Дата обращения: 14.08.2019.

The Kendrick Academy