Տեկումսեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեկումսեհ
Տեկումսեհի մահը

Տեկումսեհ (Tecumseh, Tecumtha կամ Tekamthi, մարտ 1768հոկտեմբերի 5, 1813թ.) բնիկ ամերիկական Շոնի ցեղի առաջնորդն էր։ Գլխավորել է բնիկ ամերիկական ցեղերի պայքարը ովքեր ապրում էին Օհայո գետի հյուսիսում ընդդեմ ամերիկացի գաղութարարների։ Մշակել է դաշինք հյուսիսային և հարավային բնիկ ամերիկական ցեղերի միջև։ Փորձելով օգտագործել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ծագած հակասությունը՝ նա 1812 պատերազմի ընթացքում դաշինք է կնքել անգլիացիների հետ Կանադայում։ Տեկումսեհը սպանվել է Թամեսի ճակատամարտի ժամանակ ամերիկացիների կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել]