Տարաս Շևչենկոյի կիսանդրի (Կրասնոդար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարաս Շևչենկոյի հուշարձան (այլ կիրառումներ)
Տարաս Շևչենկոյի կիսանդրի
Տարաս Շևչենկոյի կիսանդրին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետQ85859251?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնոդար
Շինության ձևԿիսանդրի
Ներկա վիճակԿանգուն

Տարաս Շևչենկոյի կիսանդրի (ռուս.՝ Бюст Тараса Шевченко), ուկրաինացի մեծանուն բանաստեղծ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։ Բացվել է 1980 թվականին՝ նրա անվան փողոցի և քաղաքի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկի` Ստավրոպոլսկայա փողոցի խաչմերուկում[1]։ Կիսանդրին Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է և պահպանվում է պետության կողմից։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը հայտնի մոնումենտալիստ քանդակագործ Իվան Պետրովիչ Շմագունի քանդակագործական ստեղծագործությունն է։ Նրա աշխատանքներից են ոչ միայն Ստավրոպոլսկայա և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում տեղադրված Տարաս Շևչենկոյի կիսանդրին, այլև շատ այլ կոթողներ Կրասնոդարում և այլ քաղաքներում[2]։ Կիսանդրու ճարտարապետն է Վալերի Տիմոֆեևիչ Գոլովերովը[3]։

Կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1980 թվականին[3]։ Կիսանդրին տեղադրված է Ստավրոպոլսկայա փողոցի թիվ 85 շենքի հարևանությամբ[4]։

Կիսանդրին պատրաստված է բետոնից` մարմարի փշրանքի հավելումով։ Բանաստեղծը պատկերված է տարեց հասակում, առանց գլխարկի։ Նրա ձեռքերը ծալված են կրծքի մոտ։ Կիսանդրին ասես դուրս է գալիս պատի միջից[3]։ Կիսանդրու պատվանդանին փակցված է ուկրաինացի բանաստեղծի ստորագրությունը։

Ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի կիսանդրին Կրասնոդարում Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է և պահպանվում է պետության կողմից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бюст Тараса Шевченко». www.afisha.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  2. Stanislav. «Шмагун Иван Петрович». www.neklib.kubannet.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Памятник Тарасу Шевченко в Краснодаре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  4. «Бюст Т.Г. Шевченко».
  5. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.