Վրիվ Խորխոռունի (6-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրիվ Խորխոռունի
Խորխոռունիքի տեր
6-րդ դարի սկիզբ - 6-րդ դարի կես
Նախորդող Արտաշիր Խորխոռունի
Հաջորդող Դատո Խորխոռունի
 
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 6-րդ դար
Դինաստիա Խորխոռունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր Արտաշիր Խորխոռունի

Վրիվ Խորխոռունի (6-րդ դար - 6-րդ դար), հայ նախարար Հայկական մարզպանությունում, Տուրուբերան աշխարհի Խորխոռունիք գավառի տանուտեր Արտաշիրի որդին, Գարջույլի եղբայրը, Խորխոռունիների նախարարական տոհմից[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրիվ Խորխոռունին, նրա եղբայր, Հայոց մաղխազ Գարջույլը և եղբորորդին՝ Դատոն մասնակցել են 554 թվականի մարտի 29-ին, Դվինում տեղի ունեցած եկեղեցական ժողովին, որը հրավիրվել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Բ Բագրևանդցու կողմից՝ «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի»։ Ժողովին մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ։ Ժողովին մասնակցած նախարարների թվում Վրիվը հիշատակվում է՝ «Վրիւ յԱրտաշրյան» ձևով, որով պարզ է դառնում, որ նա Արտաշիր Խորխոռունու որդին է[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 134․
  2. 2,0 2,1 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 277-278.
  3. «Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901, գլուխ Ժէ․