Վրացական ազգանուն
Վրացական ազգանունների ճնշող մեծամասնությունը հիմք են առնում հայրանուններից, հազվադեպ` տեղանուններից ու տարատեսակ վերջածանցների կազմություններից։ Սովորաբար վրացական ազգանունները տարբերակվում են ըստ երկրի այս կամ այն տարածքի։ Այսպիսով, արևմտյան և կենտրոնական Վրաստանում ազգանունները վերջանում են «ձե» (վրաց.՝ ძე), որը բառացիորեն նշանակում է «ծնված», մինչդեռ Արևելյան Վրաստանում վերջանում են «շվիլի» վերջածանցով (վրաց. შვილი), որը բառացիորեն նշանակում է «մանուկ» կամ «երեխա». սրանք փաստացի հոմանիշներ են համարվում։ Ի դեպ այս վերջածանցով ազգանուններ կրում են նաև Վրաստանի հրեաները։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում հանդիպում են «ուրի» (վրաց.՝ ური) կամ «ուլի» (վրաց.՝ ული)։ Սվանների ազգանունների մեծամասնությունը, ըստ ըության ավարտվում են «-անի» (վրաց.՝ ანი), մեգրելների` «-իա» (վրաց.՝ ია), «-ուա» (վրաց.՝ უა) կամ «-ավա» (վրաց.՝ ავა), լազերի` «շի» (վրաց.՝ ში)։
Վրացական ազգանունների մասին առաջին հուշագրությունները վերագրվում են 7 — 8 դարերին։ Նրանց ճնշող մեծամասնությունը կապված էր տեղանունների (Պավնելի, Սուրամելի, Օրբելի), հայրանունների, կամ էլ մասնագիտական պատկանելիության, գերդաստանի ավանդական հասարակական դիրքի ու կոչման (Ամիլախվարի, Ամիրեջիբի, Էրիսթավի, Դեկանոզիշվիլի) հետ։ 13-րդ դարից սկսած` ազգանունները հիմք էին առնում տեղանուններից։ Այս ավանդույթը ամբողջությամբ տարածվեց 15 — 18 դարերում։
Վրաստանի քաղաքացիական ռեեստերի գործակալության 2008թ. հաշվետվության համաձայն` Վրաստանի առավել տարածված ազգանունները հետևյալն են.
- Բերիձե(ბერიძე) — 24962
- Կապանաձե (კაპანაძე) — 17202
- Գելաշվիլի (გელაშვილი) — 16350
- Մաիսուրաձե (მაისურაძე) — 14824
- Գիորգաձե (გიორგაძე) — 12954
- Լոմիձե (ლომიძე) — 11796
- Ծիկլաուրի (წიკლაური) — 11571
- Բոլքվաձե (ბოლქვაძე) — 10916
- Կվարացխելիա(კვარაცხელია) — 10447
- Նոզաձե (ნოზაძე) — 10183
- Խուցիշվիլի (ხუციშვილი) — 4806
- Աբուլաձե (აბულაძე) — 4758
- Շենգելիա (შენგელია) — 4639
- Միքելաձե (მიქელაძე) — 4415
- Տաբատաձե (ტაბატაძე) — 4294
- Բաիրամովի (ბაირამოვი) — 4265
- Գուսեինովա (გუსეინოვი) — 4124
- Գոգոլաձե (გოგოლაძე) — 4057
Բովանդակություն |
Անուններ [խմբագրել]
Իգական անուններ [խմբագրել]
Վրաստանում ամենատարածված կանացի 9 անունները (2012 թվականի տվյալներով).[1]
| # | Վրացերեն | Հայերեն | Թիվ |
|---|---|---|---|
| 1 | ნინო | Նինո | 246 879 |
| 2 | მარიამ | Մարիամ | 100 982 |
| 3 | თამარა | Թամարա | 97 531 |
| 4 | ნანა | Նանա | 69 653 |
| 5 | ნათია | Նաթիա | 66 947 |
| 6 | ანა | Անա | 64 980 |
| 7 | ლეა | Լեա | 55 059 |
| 8 | ქეთევან | Քեթեվան | 50 272 |
| 9 | მაია | Մայիա | 45 952 |
Արական անուններ [խմբագրել]
Վրաստանում ամենատարածված արական 9 անունները (2012 թվականի տվյալներով).
| # | Վրացերեն | Հայերեն | Թիվ |
|---|---|---|---|
| 1 | გიორგი | Գիորգի | 193 828 |
| 2 | დავით | Դավիթ | 90 713 |
| 3 | ნიკოლოზ | Նիկոլոզ | 59 784 |
| 4 | ზურაბ | Զուրաբ | 49 403 |
| 5 | ალექსანდრე | Ալեքսանդրե | 45 488 |
| 6 | ლევან | Լևան | 40 488 |
| 7 | თეიმურაზ | Թեիմուրազ | 36 834 |
| 8 | ირაკლი | Իռակլի | 35 150 |
| 9 | მიხეილი | Միխեիլ | 28 232 |
| 10 | ლუკა | Լուկա | 27 692 |
| 11 | გოჩა | Գոչա | 22 063 |