Վու Դաոցզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վու Դաոցզի
չինարեն՝ 吳道子
Ծնվել է680
ԾննդավայրՉանյան
Վախճանվել է740
Մահվան վայրՉանյան
ՔաղաքացիությունՏան հարստություն
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներScroll of Eighty-Seven Immortals? և Q25418354?
ԱշակերտներLu Lengjia?
 Wu Tao-Tzu Վիքիպահեստում
Կոնֆուցիոս․ Վու Դաոցզիի դիմանկարը, 685-758 թվականներ, Թան դինաստիա

Վու Դաոցզի (չինարեն՝ 吴道子, 680, Չանյան - 740, Չանյան), չինացի նկարիչ՝ Թան դինաստիայից։ Հին չինական ավանդույթի համաձայն Վու Դաոցզիին դասում են չինական գեղանկարչության չորս հիմնադիր հայրերի շարքին, իսկ մյուս երեքն են՝ Գու Կայչժի (344-406), Լու Տանվեյ (աշխատել է 450-490 թվականներին) և Չժան Սենյո (մոտ 500- մոտ 550)։

Վու Դաոցզին նկարել է Կոնֆուցիոսի դիմանկարը։ Դարձել չինական դիցաբանության՝ լեգենդների հերոս։ Դրանցից մեկի մասին պատմում է Մարգարիտ Յուրսենարն իր «Արևելյան վեպեր» ժողովածուում տեղ գտած «Ինչպես փրկվեց Վանգ Ֆուն» առասպելում (1938)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Դաոցզին սերել է ռամիկ ընտանիքից։ Ծնվել է 685 թվականին, ներկայիս Հենան նահանգի Յանդի շրջանում։ Վաղ որբանալով մեծացել է աղքատության մեջ։ Նա նկարել սովորել է ինքնուրույն՝ հետևելով նախկին վարպետների փորձին, առաջին հերթին՝ հայտնի նկարիչ Գու Կայչժիին։ Բնատուր տաղանդն ու ձեռք բերած մասնագիտական հմտությունները նրան հնարավորություն են տվել գումար վաստակել գեղանկարչությամբ սկսած 700 թվականից՝ կատարելով անհատների և տաճարների պատվերներ։ Վու Դաոցզին որոշ ժամանակ ապրել է երկրի արևելքում՝ ժամանակակից Շանդուն նահանգի տարածքում՝ հետագայում բնակություն հաստատելով Թան դինաստիայի մշակութային մայրաքաղաք Լոյանում։

Նրա տաղանդի համբավը հասել է արքունիք, և կայսր Սյուան Ցզունի անձնական կարգադրությամբ նկարիչը ծառայության է վերցվել Հանլինի ակադեմիային առընթեր նկարչության բաժնում։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է որպես պաշտոնական անուն օգտագործել իր երկրորդ անունը՝ Դաոցզի։ Գեղանկարչության բաժնում եղած ժամանակ նա ստացել է բոշիի գիտական կոչում («գիտական էրուդիտ») և արժանացել է 4 ամենաբարձր աստիճաններից ամենաբարձրին՝ գուն-ֆեն («կայսեր անձնական ծառայությունների պալատական պաշտոնյա»)։ Այս պաշտոնում էլ նա մահացել է, 758 թվականին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վու Դաոցզին ակտիվորեն աշխատել է մոլբերտային և մոնումենտալ նկարչության մեջ՝ ստեղծելով ավելի քան 300 կոմպոզիցիա պալատական շքասենյակների համար, բուդդայական և դաոսական տաճարների համար, ներառյալ կրոնական թեմաներով և բնապատկերներով նկարներ։ Նա դարձել է բնանկարչության՝ շան-շույ (չինարեն՝ 山水, «ջրերի և լեռների գեղանկարչության») հիմնադիրներից մեկը։

Ութսուն յոթ երկնային մարդ (Eighty seven celestial people), Վու Դաոցզի
Ութսուն յոթ երկնային մարդ (Eighty seven celestial people), Վու Դաոցզի


Նկարիչը հիանալի կերպով պատկերել է կենդանի էակներին, երևույթները և առարկաները՝ թռչուններ, բույսեր, սարեր և ջուր, ճարտարապետական կառույցներ։ Պահպանված են տեղեկություններ նաև նրա կողմից ստեղծագործությունների ստեղծման մասին, որոնք գուցե եղել են մոչժուի (Չին՝ 墨竹, «թանաքով նկարված բամբուկ»), հատկապես «ծաղիկներ և թռչուններ» ժանրի ոճական-թեմատիկ ուղղության՝ հուա-նյաոի ակունքներում։

Նա առավել հայտնի է որպես սյուժետային նկարչության վարպետ ՝ ժեն-վու (հուա) (չինարեն 人物 (畫), «պատկերների գեղա[նկար])։ Նա տիրապետել է շարժման մեջ գտնվող մարդկանց ծայրաստիճան իրատեսական պատկերման արվեստին, օգտագործել է տեխնիկական հնարքներ՝ եռաչափ ձևերի օպտիկական պատրանքի հասնելու համար։ Միևնույն ժամանակ նա նկարել է այնպիսի կերպարներ, ասես դրանք պատի մակերեսին ընկած լապտերի ստվերներ լինեն, որոնք շարժվում են այս ու այն կողմ, այնպես, որ դրանք կողքից դիտելիս կարծես ուռուցիկ լինեն։ Նմանատիպ արդյունքի նա հասել է՝ օգտագործելով հագուստը պատկերելու միջոցներ։ Նկարված զգեստը կարծես փոխփողում էր քամու հոսանքից։ Վու Դաոցզիի հագուստ նկարելու ձևն այնքան է զարմացրել իր ժամանակակիցներին, որ նրան առանձին անուն են տվել՝ Վու դայ դան ֆեն (չին.՝ 吳帶當風 «գոտի՝ քամու նման [վարպետի նկարում]»), որը հետագայում դարձել է Վու չժաուն նկարչության ընդհանուր ընդունված տերմին (չինարեն 吳 裝, «հագուստ [վարպետի ոճով]»)[2]։

Ցավոք, Վու Դաոցզիի ոչ մի բնօրինակ ստեղծագործություն չի հասել մինչև մեր օրեր։

Վարպետ Վու Դաոցզիի լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Սյուան Ցզուն կայսերական պալատը զարդանկարելու համար հրավիրել էՎու Դաոցզիին։ Նկարիչը պատկերել է բույսերով ու կենդանիներով լի հովիտ։ Սարերից մեկում դուռ է պատկերել։ Նկարիչը ծափ զարկելով մտել է այդ դռնով և ընդմիշտ անհետացել։

Աշակերտներ և հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաո Ի (X դարի վերջ), Սուն ժամանակաշրջանի չինացի նկարիչ։

Խոստովանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է շվեդ գրող Սվեն Լինդքվիստի «Վու Դաոցզիի առասպելը» (1967) գիրքը, որը բազմիցս տպագրվել և թարգմանվել է մի շարք լեզուներով։

Գրականությունում և ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտ Յուրսենարը «Արևելյան պատմություններ» ժողովածուում վերապատմել է նկարչի մասին առասպելը՝ վերնագրելով «Ինչպես փրկվեց Վանգ Ֆուն» (1938)[1],
    • Առասպելի հիման վրա անիմացիոն նկարիչ Ռենե Լալուն 1987 թվականին ստեղծել է համանուն կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «How Wang-fo Was Saved »(Comment Wang-Fo fut sauvé)[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Как был спасён Ванг-Фо
  2. Murck, Alfreda; Fong, Wen C.; Fong, Wen (1991). Words and Images: Chinese Poetry, Calligraphy, and Painting (անգլերեն). Metropolitan Museum of Art. ISBN 978-0-87099-604-7.
  3. Cruz, Oggs (2006 թ․ դեկտեմբերի 25). «How Wan-Fô Was Saved (1987)». Lessons From the School of Inattention. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. Laloux, René (2002-03-27), Comment Wang-Fo fut sauvé, Olivier Cruveiller, Jean-Claude Dreyfus, Revcom Télévision, Վերցված է 2020-12-08-ին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lindqvist S. Myten om Wu Tao-tzu. Stockholm, Bonnier, 1967.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]