Վոլոս քաղաքի փողոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոս քաղաքի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն665 մետր
Անվանվել էՎոլոս

Վոլոս քաղաքի փողոց (ռուս.՝ Улица Города Волос), հայտնի շենքերով փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Անտեննայա փողոցի և Կիրովի ու Չեխովի պողոտաների հարևանությամբ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզային զինկոմիսարիատի շենքը

Վոլոս քաղաքի փողոցը կապված է և՛ կինոնկարահանումների, և՛ Դոնի Ռոստով քաղաքի առաջացման պատմության հետ։

Փողոցը սկսվում է Բուդյոննու պողոտայից և, մի փոքր անցնելով Գազետնի նրբանցքը, դեմ է առնում 9-հարկանի շենքին, որի ճակատը նայում է Վորոշիլովի պողոտային։ Բուդյոննու պողոտայի անկյունում, ներկայիս «Գրաժդանպրոյեկտի» շենքի տեղում, եղել է Այվազովի շենքը, որը ոչնչացել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Շենքից մնացել են միայն այրված պատերը ծեփվածքի մնացորդներով, որոնք այդպիսի տեսքով գոյություն են ունեցել մինչև 1960-ական թվականների սկիզբը։ Այստեղ տեղի են ունեցել «Ամենադանդաղ գնացքը» ֆիլմի նկարահանումը (ըստ Վերա Պանովայի «Արբանյակներ» վիպակի)։

Փողոցը հայտնի է նաև այստեղ գոյություն ունեցած խուլ ու համրերի մշակույթի տնով, որի տեղում այժմ բարձրահարկ գրասենյակային շենք է։ Նրա դիմաց Հայրենական մեծ պատերազմից հետո «Ռոստովէներգոյի» կառուցած մանկապարտեզն է։

Փողոցում է գտնվում նաև մարզային զինկոմիսարիատի շենքը։

1898 թվականին փողոցը կոչվում էր Բազարնայա (Շուկայի), նախքան այդ` Պերվայա (Առաջին)։ 1898 թվականի սեպտեմբերին փողոցի տնատերերը Քաղաքային դումային խնդրեցին վերանվանել փողոցը։

Փողոցի բնակիչները խնդրեցին այն վերանվանել Գիմնազիչեսկայա, քանի որ այս փողոցում էր արական դասական գիմնազիայի կողային ճակատը։ Այժմ այս տեղում թիվ 43 հանրակրթական դպրոցն է։

1883 թվականից սա լրիվ և դասական գիմնազիա էր, որը տեղակայվում էր վարձակալած շենքերում։ Մինչև 1890 թվականը գիմնազիան ձեռք է բերել սեփական շենք (քաղաքի ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոյի նախագծով)։ Գիմնազիային կից հայտնվում է նաև Սուրբ Անդրեաս Կրետացու տնային եկեղեցին։ Նրա առաջին երեցփոխը այն մարդն էր, որը շատ բան էր արել այդ ուսումնական հաստատության հայտնվելու համար` գիմնազիայի պատվավոր հոգաբարձու Գավրիիլ Իլյիչ Շուշպանովը[3]։

Հունաստանի Վոլոս քաղաքը

1908 թվականին գիմնազիայի պատվավոր հոգաբարձուն էր Վլադիմիր Իվանովիչ Ասմոլովը։ Քաղաքում գիմնազիան վաղուց կոչում էին Անդրեևյան` տնային եկեղեցու անունով։

1920 թվականից հետո փողոցը սկսեց կոչվել Լուսավորության փողոց, իսկ 1961 թվականի հունվարի 20-ին Ռոստովի քաղաքային գործադիր կոմիտեի թիվ 732 որոշմամբ այն վերանվանվեց Վոլոս քաղաքի անվան փողոց` Հունաստանի այդ քաղաքի և Դոնի Ռոստովի քույր քաղաքներ դառնալու պատվին։

Ի պատասխան Միխայիլ Չեռնիշովի այն խոսքերի, որ Դոնի Ռոստով քաղաքում կա Վոլոս քաղաքի փողոց, Վոլոսի քաղաքապետը նշել է, որ իրենք էլ ունեն Դոնի Ռոստովի անվան փողոց, ընդ որում, ինքը բնակվում է հենց այդ փողոցում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Улица Города Волос». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. ул. Греческого города Волос, Ростов-на-Дону
  3. ХРАМЫ РОСТОВА-НА-ДОНУ. ХРИСТИАНСКИЕ ИМЕНА НА КАРТЕ ГОРОДА
  4. Делегация греческого города-побратима Волос посетила Ростов

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вера Волошинова. Ростов -на-Дону: улица имени Греческого Города Волос // газета «Молот». — 07.09.2012. №№ 127-128 — с. 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]