Վորոշիլովի պողոտա (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վորոշիլովի պողոտա
ռուս.՝ Ворошиловский проспект
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն2,4 ± 0,1 կմ
Նախկին անվանումՄեծ պողոտա,
Մեծ Ստոլիպինյան պողոտա,
Կարլ Մարքսի պողոտա
Անվանվել էԿլիմենտ Վորոշիլով
Գուգլ Քարտեզներում

Վորոշիլովի պողոտա (ռուս.՝ Ворошиловский проспект), Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից պողոտան հարում է Գագարինի հրապարակին, իսկ հարավային վերջը դուրս է գալիս Դոնի վրայով անցնող Վորոշիլովյան կամրջին։

Շինությունների համարակալումն աճում է հարավից հյուսիս։ Երկարությունը մոտ 2,4 կիլոմետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտան կոչվում է ի պատիվ խորհրդային զորահրամանատար, պետական և կուսակցական գործիչ Կլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլովի։

Նախկինում կոչվել է Մեծ պողոտա[1], իսկ 1912 թվականից` Մեծ Ստոլիպինյան պողոտա[2], 1958 թվականին վերանվանվել է Կարլ Մարքսի պողոտա։ Անվանափոխությունը տեղի է ունեցել Վորոշիլովի անձն անցանկալի հռչակելուց հետո. այդ ժամանակ նրա պատվին անվանակոչված շատ փողոցներ ու բնակավայրեր փոխեցին անվանումները։ 1970 թվականին պողոտան կրկին վերանվանեցին և մինչ օրս այն չի փոխել իր անունը։

1941-1942 թվականներին պողոտայում գտնվում էր ՀՕՊ-ի դիվիզիոնային շրջանի Ռոստովի շտաբը, որը 1943 թվականին վերանվանվեց ՀՕՊ-ի Ռոստովի կորպուսային շրջան[3]։

Ուշագրավ շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շենք թիվ 18/18` «Ռոսիա» ապահովագրական ընկերության տուն (1910-ական թվականներ)[4]
  • Շենք թիվ 20/17` Մ. Վ. Շիրմանի եկամտաբեր տուն
  • Շենք թիվ 25/107` Վ. Մ. Կոտլյարովի եկամտաբեր տուն[4]
  • Շենք թիվ 28, լիտեր Ա` Ա. Մ. Գորդոնի եկամտաբեր տուն (XIX դարի վերջ)[4]
  • Շենք թիվ 29/83` Պ. Դ. Մուխինի եկամտաբեր տուն, որում գտնվել են հրեական մասնավոր ուսումնական հաստատություններ[4]
  • Շենք թիվ 33/93` Ս. Ի. Շենդերովի եկամտաբեր տուն[4]
  • Շենք թիվ 59/18` Ֆ. Մ. և Մ. Մ. Դուտիկով եղբայրների բաղնիքի շենք[4]
  • Շենք թիվ 105` Ն. Ա. Սեմաշկոյի անվան քաղաքային թիվ 1 հիվանդանոց

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոշիլովի պողոտան Դոնի Ռոստովի տրանսպորտային գլխավոր զարկերակներից է, այստեղով անցնում են բազմաթիվ ավտոբուսային և մեկ տրոլեյբուսային երթուղիներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Переименованные улицы Ростова-на-Дону
  2. «Старые и современные названия ростовских улиц. Каталог ростовских ресурсов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  3. «Дивизионные районы ПВО». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]