Վոլոդիմիր Զելենսկու այցը Մեծ Բրիտանիա (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը Լոնդոնում դիմավորում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:

Վոլոդիմիր Զելենսկու այցը Մեծ Բրիտանիա (ուկրաիներեն՝ Візит Володимира Зеленського до Великої Британії), Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու 2023 թվականի առաջին օտարերկրյա այցը, որը կայացել է 2023 թվականի փետրվարի 8-ին[1]։ Այցի ընթացքում նախագահ Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ։ Նա նաև բրիտանական խորհրդարանի Վեսթմինսթերյան սրահից ուղերձով դիմել է պատգամավորներին և ընդունելության արժանացել թագավոր Չարլզ III-ի կողմից։ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր սա Զելենսկու երկրորդ արտասահմանյան այցն է։ Առաջին այցը կայացել էր 2022 թվականի դեկտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներ[2][3][4][5]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում սկսեց Ուկրաինայի դեմ։ Այն դարձավ ռուս-ուկրաինական ճգնաժամի ամենաթեժ շրջանը, որն սկսվել էր 2014 թվականի սկզբին[6][7][8]։ Պատերազմի ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ ռազմական և մարդասիրական օգնություն են տրամադրել Ուկրաինային, այդ թվում Մեծ Բրիտանիան։ 2022 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծախսել է 2 300 000 000 ֆունտ ստերլինգ Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերման համար[9][10][11]։

Այցը Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելենսկին բրիտանական խորհրդարանի Վեսթմինսթերյան սրահից ուղերձով դիմում է խորհրդարանականներին։

Հանդիպում Ռիշի Սունաքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդիմիր Զելենսկին Լեհաստանի Ժեշուվ քաղաքի Ժեշուվ Յասյոնկա օդանավակայանից Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ինքնաթիռով (սերիական համարը՝ ZZ178) ուղևորվել է Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան։ Օդանավակայանում ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը, որի հետ միասին նրանք մեկնել են Դաունինգ սթրիթ, 10[2]։

Ուղերձ խորհրդարանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելենսկին բրիտանական խորհրդարանի Վեսթմինսթերյան սրահից ուղերձով դիմել է խորհրդարանականներին։ Բրիտանական խորհրդարանի երկու պալատների անդամները նրան հոտնկայս ծափահարել են[12][13]։

Ընդունելություն Չարլզ III-ի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն կատարած այցի ժամանակ Զելենսկուն Բուքինգհեմյան պալատում ընդունել է բրիտանական գահի առաջնորդ Չարլզ III-ը։

Հանդիպում ուկրաինացի զինվորականների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդիմիր Զելենսկին Ռիշի Սունաքի ուղեկցությամբ այցելել է Դորսեթում գտնվող Lulworth ճամբար, որտեղ վերապատրաստում են անցնում ուկրաինացի զինվորականները[14][15]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանդիպում Չարլզ III-ի ու Ռիշի Սունաքի հետ, ելույթ բրիտանական խորհրդարանում. ինչ քննարկումներ է ունեցել Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում». Hetq.am. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  2. 2,0 2,1 «Ukrainian President Zelenskyy to meet PM and King today in first UK visit since Russian invasion». Sky News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Zelenskyy visits UK for first time since Russia's invasion, as Ukraine claims deadliest day of war so far». ABC News (ավստրալիական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 8. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Ukraine's Zelenskyy visiting the UK on rare trip abroad – DW – 02/08/2023». dw.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Zelenskyy to meet Sunak, King Charles on first wartime UK trip». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  6. desk, The Kyiv Independent news (2022 թ․ փետրվարի 24). «PUTIN DECLARES WAR ON UKRAINE». The Kyiv Independent. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Putin announces formal start of Russia's invasion in eastern Ukraine — Meduza». 2022 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Russian President Vladimir Putin announces military assault against Ukraine in surprise speech». MSN (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «What weapons are being given to Ukraine by the UK?». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մայիսի 27. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Military assistance to Ukraine since the Russian invasion». UK Parliament—House of Commons Library. 2023 թ․ հունվարի 25.
  11. «What military equipment has the UK sent Ukraine?». Forces Network (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  12. Бойові літаки — для України, крила — для свободи — виступ Президента Володимира Зеленського перед обома палатами парламенту Великої Британії
  13. Ми знаємо, що Росія програє, — Зеленський виступив перед парламентом Великої Британії
  14. «President Zelensky and Rishi Sunak to visit troops in Dorset later today». Dorset Echo (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  15. «President Zelensky and Rishi Sunak meet Ukrainian troops in Dorset». Dorset Echo (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.