Վյաչեսլավ Ադամչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Ադամչիկ
բելառուս․՝ Вячаслаў Уладзіміравіч Адамчык
Ծնվել էնոյեմբերի 1, 1933(1933-11-01)
ԾննդավայրՎորոկոմշչինա, Q18227654?, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել էօգոստոսի 5, 2001(2001-08-05) (67 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս[1]
ԳերեզմանKalvaryja
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, թարգմանիչ, լրագրող, սցենարիստ և բանաստեղծ
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունԲելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ԶավակներԱդամ Գլոբուս և Միրոսլավ Շայբակ

Վյաչեսլավ Ադամչիկ (բելառուս․՝ Вячаслаў Уладзіміравіч Адамчык, նոյեմբերի 1, 1933(1933-11-01), Վորոկոմշչինա, Q18227654?, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - օգոստոսի 5, 2001(2001-08-05), Մինսկ, Բելառուս[1]), բելառուս արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ։ Իվան Մելեժի անվան Բելառուսի գրողների միության մրցանակ (1980), Յակուբ Կոլոսի անվան պետական մրցանակ (1988)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1960):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վորոկոմշչինա գյուղում (այժմ՝ Գրոդնոյի մարզ, Բելառուս)։ Սովորել է Նովաելյնյա գյուղի յոթամյա դպրոցում (1949)։ Բեռնակիր է աշխատել նույն գյուղի երկաթգծի կայարանում՝ միաժամանակ սովորելով երեկոյան դպրոցում։ 1952-1957 թվականներին սովորել է Բելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժանմունքում։ Որոշ ժամանակ ապրում է Մինսկի մարզի Ձերժինսկ քաղաքում, որտեղ ծնվում է նրա որդին՝ Վլադիմիրը (գրող Ադամ Գլոբուսը

Աշխատել է «Знамя юности» (1957-1958), «За вяртанне на Радзіму» (1958-1960) թերթերում, եղել է Բելառուսական ԽՍՀ պետական հրատարակչության (1960-1962), «Полымя» գրական ամսագրի հրապարակախոսական բաժնի խմբագիրը (1962-1963)։

Ավարտել է ԽՍՀՄ գրողների միության գրականության բարձրագույն դասընթացները (1965)։

Եղել է «Нёман» ամսագրի գրական աշխատակիցը (1965-1967), «Полымя» ամսագրի խմբագրի տեղակալ, արձակի բաժնի խմբագիր (1967-1969), «Маладосць» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ (1969-1977), «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում սցենարական բաժնի գլխավոր խմբագիր, «Мастацкая літаратура» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ (1980-1982). 1982 թվականից եղել «Бярозка» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի XXXVIII նստաշրջաններին։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ասպարեզ է մուտք գործել 1952 թվականին որպես բանաստեղծ։ Առաջին պատմվածքը տպագրվել է 1957 թվականին։ Հեղինակ է արձակ եռագրություն էպոպեայի, որը ներկայացնում է արևմտաբելառուսական գյուղի կյանքը։ Հեղինակ է նաև պատմվածների, կինոսցենարների ժողովածուների։

Թարգմանել է բուլղարական ժողովրդական հեքիաթների գիրք (1961), Միխայիլ Պրիշվինի, Յուրի Կազակովի, Սերգեյ Զալիգինի ստեղծագործությունները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդիները՝ Ադամ Գլոբուսը և Միրոսլավ Ադամչիկը գրողներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #119017423 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.