Վճարիր ուրիշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վճարիր ուրիշին
անգլ.՝ Disnxisndiwnd
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3] և վեպի էկրանավորում
Թեմահարբեցողություն
ՀիմքPay it Forward?
Թվական2000 և ապրիլի 5, 2001[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիմի Լեդեր[1][5][6][…]
ՊրոդյուսերՓիթեր Աբրամս
Սցենարի հեղինակԼեսլի Դիքսոն
ԴերակատարներՔևին Սփեյսի[5][7][6][…], Հելեն Հանթ[5][7][6][…], Հեյլի Ջոել Օսմենտ[5][7][6][…], Ջեյ Մոր[7][6], Ջեյմս Քևիզել[7], Ջոն Բոն Ջովի[7], Էդջի Դիքինսոն[7], Marc Donato?[7], Զաք Դուեյմ[7], Shawn Pyfrom?[7], Դեյվիդ Ռեմսի[7], Գերի Վերնց[7], Քեթլին Ուիլհոյթ[7], Liza Snyder?[7], Թինա Լիֆֆորդ[8], Սինտիա Էթինգեր[8], Բեռնարդ Ուայթ[8], Թիմ դե Զարն[8] և Մոլլի Բեռնարդ[8]
ՕպերատորՕլիվեր Սթափլթոն
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժԴևիդ Ռոզենբլում
Պատմվածքի վայրԼաս Վեգաս Վելլի
ԿինոընկերությունWarner Bros., Tapestry Films և Pathé
Տևողություն123 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Pay It Forward (film) Վիքիպահեստում

Վճարիր ուրիշին (անգլ.՝ Pay It Forward), ամերիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 2000 թվականին։ Այն նկարահանվել է Քեթրին Ռանան Հայդի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրող Քրիս Չանդլերի մեքենան ենթարկվումէ ավտովթարի։ Իր հուսահատության ժամանակ հայտնվում է լիովին անծանոթ մի մարդ (հաջողակ փաստաբան), ով առաջարկում է իր շքեղ «Յագուարը» այցեքարտի դիմաց։

Ֆիլմի կենտրոնում յոթերորդ դասարանի աշակերտ Թրևր Մակկինին է, ով ապրում է իր մոր հետ, ով աշխատում է երկու վայրերում և խմում է ալկոհոլ ազատ ժամանակ։ Թրևրը փորձում է օգնել նրան, մտերմանալ մոր հետ, բայց ամեն փորձը բերում է հերթական կոնֆլիկտի։

Նոր ուսումնական տարում այդ դասարանում, որտեղ սովորում էր Թրևր Մակկինին, սկսում է դասավանդել հասարակագիտության նոր ուսուցիչ՝ Յուդժին Սիմոնետը (նրա դեմքը պատված է սպիներով, որ ալկոհոլիկ հոր հետ մանկության կոնֆլիկտի արդյունք է)։ Հենց առաջին դասին նա խոսում է մարդկանց և աշխարհի մասին և առաջադրանք է տալիս․ հորինել աշխարհը փոխելու միջոց և փորձել իրականացնել իրենց գաղափարը։ Աշակերտները պատրաստակամորեն արձագանքում են։ Առաջարկների մեջ հնչում է հետևյալը․ համացանցում տեղադրել կայք չիներենով և առաջարկել բոլոր չինացիներին նույն պահին ցատկել, որպեսզի տեղաշարժեն Երկրի առանցքը։ Սկզբունքորեն այլ մոտեցում էր ցուցաբերել խնդրին Թրևրը։ Նրա մտահղացումն էր․ առատաձեռնորեն օգնել երեք օտար մարդու, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին կօգնի այլ երեք մարդու։ Տեսականորեն, բարի մարդկանց թիվը պետք է որ աճել երկրաչափական պրոգրեսիայի։

Որպես իր փորձի առաջին «օբյեկտ» Թրևրը ընտրում է թափառաշրջիկ-թմրամոլի, որին բերում է տուն, կերակրում է և քնելու վայր է տալիս։ Թրևրի մայրը շատ է վրդովվում որդու արարքով և գնում է դպրոց, պարզելու, թե ով է տվել Թրևրին նման «հիմար առաջադրանք»։ Արդյունքում մայրը՝ Առլինը, ծանոթանում է Յուդժինի հետ, ով դառնում է Թրևրի փորձի երկրորդ «օբյեկտը»։ Թրևրը որոշում է ստեղծել հարաբերություններ Մորո և Յուդժինի միջև, որոնք մարդիկ էին, ում նա սիրում էր։ Նա փոխանցում է Յուդժինին նամակ մոր կողմից, որ իրականում գրել էր հենց ինքը, և հրավիրում է ուսուցիչ Սիմոնեին իրենց տուն։ Տանը պարզվում է, որ նամակը գրել է Թրևրը։ Մայրը բարկանում է տղայի վրա, հարվածում նրան։ Թրևրը փախչում է տնից։ Առլինը ստիպված դիմում է Յուդժինի օգնությանը, ում օգնությամբ Թրևրին գտնում են օդանավակայանում։ Մայրը հաշտվում է Թրևրի հետ։

Որպես երրորդ «օբյեկտ» Թրևրն ընտրում է իր համադասարանցուն, ում ծաղրում են դպրոցի մյուս երեխաները։

Թրևրի ծրագիրը ոչնչանում է իր աչքերի առաջ․ թմրամոլը խորտակում է իր կյանքը, մոր և Յուդժինի հարաբերությունները չեն ստացվում, նրանք անընդհատ վիճում են, իսկ համդասարանցուն Թրևրը վախենում է պաշտպանել։ Այդ ընթացքում վերադառնում է Թրևրի հայրը, ով հարբեցող էր և ցանկանում է վերսկսել հարաբերությունները Առլինի հետ։ Առլինը որոշում է նրան շանս տալ, բայց փոխում է իր որոշումը, երբ Յուդժին Սիմոնեն պատմում է, թե ինչպես է իր հարբեցող հայրը իր վրա մանկության հասակում բենզին լցրել(որի արդյունքն են սպիները), այն բանից հետո, երբ իր մայրը ևս մեկ շանս է տվել հորը։

«Վճարիր ուրիշին» գաղափարը Թրևրի մոր և տատիկի միջոցով տարածվում է այլ քաղաքներում։ Այն հասնում է լրագրողին, ով նվեր էր ստացել «Յագուար»։ Նրան հետաքրքրում է փոխադարձության գաղափարը և նա սկսում է սեփական հետաքննությունը՝ քիչ-քիչ մոտենալով գաղափարի հեղինակին՝ Թրևրին։ Դրա համար նա կատարում է ճանապարհորդություն Լոս Անջելեսից Լաս Վեգաս, որտեղ հարցազրույց է վերցնում դպրոցում Թրևրից։ Երեխայի խորիմաստ մենախոսությունը լսում են նաև իր մայրը և ուսուցիչը։ Յուդժինը այնքան է ոգևորվում տղայի խոսքերից, որ որոշում է հաղթահարել իր սեփական անվճռականությունը և Առլինին առաջարկություն է անում։

Ռոմանտիկ պահը ընդհատում է դեռահասների կռիվը։ Թրևրը, ոգևորված իր հաջողությամբ, իր մեջ քաջություն է գտնում պաշտպանելու համադասարանցուն, ինչն իր համար ճակատագրական է դառնում, նա մահանում է դանակի հարվածից։ Թրևրի հետ հարցազրույցը ցույց են տալիս իր մահվանից մի քանի ժամ անց։

Ֆիլմը ավարտվում է «վճարիր ուրիշին» շարժման հետևորդների զանգվածային ուխտագնացությամբ դեպի Թրևրի տուն։

Դերակատար Դեր
Հեյլի Ջոել Օսմենթ Թրևր Մակկինի
Հելեն Հանտ Առլին Մակկինի (Թրևրի մայրը)
Քևին Սփեյսի Յուդժին Սիմոնետ (Թրևրի ուսուցիչը)
Ջեյ Մոր Քրիս Չանդլեր (լրագրող)
Ջեյմս Կևիզել Ջերրի (թափառաշրջիկ թմրամոլ )
Ջոն Բոն Ջովի Ռիկկի Մակկինի
Էնդժի Դիկինսոն Գրեյս
Դևիդ Ռեմսի Սիդնի Փարկեր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վճարիր ուրիշին» հոդվածին։