Վլադիմիր Պալչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պալչիկով
Ծնվել էմարտի 18, 1936(1936-03-18) (88 տարեկան)
ԾննդավայրՑելինա, Ցելինսկի շրջան, Ռոստովի մարզ, Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿալմիկիայի գրքի հրատարակչություն

Վլադիմիր Իոսիֆովիչ Պալչիկով կամ Վլադիմիր Պալչիկով (Էլիստինսկի) (ռուս.՝ Владимир Иосифович Пальчиков, մարտի 18, 1936(1936-03-18), Ցելինա, Ցելինսկի շրջան, Ռոստովի մարզ, Խորհրդային Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Ռուսական պոեզիայում հայտնի է որպես պալինդրոմ սոնետների հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պալչիկովը ծնվել է 1936 թվականին Ռոստովի մարզի Ցելինա ավանում խորհրդային ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոստսելմաշում աշխատել է որպես բանվոր։ Գործարանում մասնակցել է գրական խմբակին, որը ղեկավարել է գործարանի բազմատիրաժ թերթի խմբագիր, բանաստեղծ Դանիիլ Դոլինսկին։

Ռոստովի պետական համալսարանն ավարտելուց հետո 1960 թվականին Վլադիմիր Պալչիկովը տեղափոխվել է Էլիստա, որտեղ ապրել է մինչև 1973 թվականը։ Էլիստայում աշխատել է Կալմիկիայի գրքի հրատարակչությունում որպես խմբագիր։

1963 թվականին միացել է ԽՍՀՄ ժուռնալիստների միությանը, 1971 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունը Վլադիմիր Պալչիկովը հրապարակել է Ռոստովի «Կոմսոմոլեց» թերթում։ Իր բանաստեղծությունները հրապարակել է նաև «Երեկոյան Ռոստով» թերթում, «Վերելք» ամսագրում։ 1960-ական թվականներից սկսած իր բանաստեղծությունները հրապարակել է Կալմիկիայի «Սովետական Կալմիկիա» և «Теегин герл» պարբերականներում։

Էլիստայում Վլադիմիր Պալչիկովը ռուսերեն է թարգմանել կալմիկ բանաստեղծներ Սանջի Կալյաևի, Խասիր Սյան-Բելգինի, Ալեքսեյ Բալակաևի բանաստեղծությունները։

Վլադիմիր Պալչիկովը հայտնի է իր պալինդրոմային բանաստեղծական փորձերով, որոնք առաջին անգամ հրապարակվել են 1990 թվականին «Սոնետների հավաքածուում»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Радуга», стихи, Элиста, 1961 г.;
  • «Стихи», Элиста, 1962 г.;
  • «Солнце на вкус», стихи, Элиста, 1965 г.;
  • «Зёрна и капели», стихи, Элиста, 1966 г.;
  • «100 сонетов», Элиста, 1966 г.;
  • «Андрей Рублёв», стихи, Элиста, 1970 г.;
  • «Зов», стихи, Элиста, 1972 г.;
  • «Свод сонетов», Москва, 1990 г.
  • «О купавы торк», М., 1999 г.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джимгиров М. Э., Писатели советской Калмыкии, Калмыцкое книжное издание, Элиста, 1966, стр. 145—146

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]