Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Տարածաշրջան | Նոր թաղ (Երևան) |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Արարատյան |
Կառուցման սկիզբ | 1869 |
Կառուցման ավարտ | 1900 |
ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1869-1900թթ): Եկեղեցին կառուցվել է հին Երևանի Նոր թաղում՝ 1869-1900 թվականների ընթացքում:[1]
Երկարատև շինարարության պատճառը հանդիսացել է նյութական միջոցների անբավարարությունը. ըստ որմնասյուներին արված արձանագրությունների ֆինանսական աջակցություն են ցույց տվել բարերարներ երևանցի Ղևոնդ աղա Ղազարյանը, զանգակատան կառուցմանը` Գևորգ Տեր-Սահակյանցը, բազմաթիվ երևանցիներ: [2]
Կառուցվածքային տեսանկյունից եկեղեցին բնորոշ էր տվյալ ժամանակաշրջանի հայ ճարտարապետությանը: Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի` Ամիրյան պողոտայի կառուցման համար անհրաժեշտություն էր առաջացել քանդել եկեղեցին, որը դադարել էր գործելուց. մինչև 1940-ական թվականները այն վերածվել էր «Անաստված» կոչված կինոթատրոնի: Քանդելուց հետո եկեղեցու տեղում կառուցվել է Եղիշե Չարենցի անվան դպրոցի շենքը: [3]