Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ԱՎԲ
Ծրագիրը խմբագրումներ կատարելիս.
1. Նախադիտման պատուհան
2. Հոդվածների ցանկը
3. Կառավարման վահանակ
4. Ելքատեքստի պատուհան (ձեռքով խմբագրումների համար)։
↱ ՎՓ:ԱՎԶ

ԱվտոՎիքիԲրաուզեր (ԱՎԲ), ՄեդիաՎիքի նախագծերի համար գործածվող կիսաավտոմատացված արտաքին խմբագրիչ։ Նախատեսված է մեծաքանակ և կրկնվող խմբագրումները հեշտացնելու համար։ Այն կարելի է աշխատացնել և՛ հատուկ բոտային հաշվով և սովորական մասնակցային հաշվով։

Ծրագրի երկու կարևոր ֆունկցաներն են. ստեղծել հոդվածների ցանկեր և որոշակի փոփոխություններ այդ հոդվածներում կատարել։

Ստեղծել ցանկեր

  • նոր հոդվածներ
  • պատահական հոդվածներ
  • բոլոր հոդվածները
  • որևէ տառով կամ բառով սկսվող հոդվածներ
  • որևէ կատեգորիայի մեջ ներառված հոդվածներ
  • որևէ կատեգորիայի (և ենթակատեգորիաների) մեջ ներառված հոդվածներ
  • որևէ ֆայլ ներառող հոդվածներ
  • որևէ կաղապար օգտագործող հոդվածներ
  • որևէ էջի հղում կատարող հոդվածներ
  • որևէ արտահայտություն կամ բառ պարունակող հոդվածներ
  • որևէ մասնակցի ներդրումներ ցանկ
  • որևէ մասնացի հսկացանկ
  • և այլն

Ավտոմատացված փոփոխություններ

Կանոնավոր արտահայտության օրինակ

Ավտոմատացված փոփոխությունները կարելի է կատարել սովորական եղանակով (normal settings) և ընդլայնված եղանակով (advanced settings)։ Բացի այդ, ծրագիրը կարող է օգտվել Վրիպակներ էջից՝ հաճախ հանդիպող վրիպակներն ուղղելու համար։

Ընդլայնված եղանակ

Ընդլայնված եղանակում ամեն մի փոփոխության համար ստեղծվում է հատուկ «հրահանգ» (rule), որտեղ ծրագիրը կարգադրություն է ստանում որոնել որոշակի արժեք և այն փոխարեին մեկ այլ արժեքով։ Օրինակ Find: Եվրոմիություն Replace with: Եվրամիություն հրահանգը բոլոր հոդվածներում կփնտրի «Եվրոմիություն» բառը և կփոխարինի «Եվրամիություն»-ով։

Կանոնավոր արտահայտություններ

Հրահանգներ ստեղծելիս կարելի է օգտագործել այսպես կոչված «կանոնավոր արտահայտություններ» (regular expression)։ Օրինակ Find: ,([Ա-ֆ]) Replace with: , $1 հրահանգը նշանակում է. փնտրել ստորակետին անմիջապես հաջորդող ցանկացած տառ և դրանց միջև ավելացնել բացատ («$1»-ը նշանակում է գտնված ցանկացած տառը)։

Օգտագործող մասնակիցներ

Եթե Ձեզ անհրաժեշտ է ԱՎԲ-ով մեծաքանակ ավտոմատացված խմբագրումներ, ապա կարող եք հայտ բացել այս էջում.

Օգտագործման թույլտվություն

Ներկայումս հայերեն Վիքիպեդիայում ԱՎԶ ծրագրից ավտոմատ օգտվելու ֆունկցիոնալ հնարավորություն ունեն միայն ադմինիստրատորները: Բոտերի և սովորական մասնակիցների դեպքում հարկավոր է դիմել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ, որտեղ կքննարկվի օգտագործման թույլտվության նպատակահարմարությունը, որի դրական պատասխանի դեպքում մասնակցի կամ բոտի անվանումը կավելացվի այս էջում.Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPage:

Վրիպակների ցանկ

Արտաքին հղում