Վիտա Սիդորկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտա Սիդորկինա
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1994(1994-03-20) (30 տարեկան)
ԾննդավայրԽաբարովսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել
 Vita Sidorkina Վիքիպահեստում

Վիտա (Վիտալինա) Սիդորկինա (ռուս.՝ Вита (Виталина) Сидоркина, մարտի 20, 1994(1994-03-20), Խաբարովսկ, Ռուսաստան), ռուս մոդել, որը հայտնի է Victoria's Secret-ի շոուներին իր մասնակցությամբ[1][2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Խաբարովսկում։ Դպրոցում սովորելու ընթացքում հաճախել է մոդելավորման դասընթացների։ 2010 թվականին պայմանագիր է կնքել մոսկովյան Cherie Models մոդելային գործակալության հետ և նկարահանվել է «Mitos» և «Clue» ընկերությունների կատալոգներում[3]։

2011 թվականին՝ 17 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք՝ որպես մոդել աշխատելու համար[4]։ Նույն տարում նա մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սիդորկինան հայտնվել է Rebecca Minkoff[5] և Oyster[6] ապրանքանիշերի գովազդում, ինչպես նաև Revue des Modes-ի շապիկին ։ Նա մասնակցել է այնպիսի դիզայներների ցուցադրություններին, ինչպիսիք են Adam, Carmen Marc Valvo, Hermès, Joy Cioci, Moncler Gamme Rouge, Rebecca Minkoff և Tory Burch ընկերությունները։

2012 թվականին նկարահանվել է L'Officiel[7] և «Alexis and Elle» ամսագրերի շապիկներում։

2013 թվականին ժամանակավոր պայմանագիր է կնքել Նյու Յորքի «Silent» գործակալության հետ, երեք ամիս աշխատելով ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթում, հետո մեկնել է Փարիզ, որտեղ արագորեն ձեռք է բերել հայտնիություն՝ Փարիզում մասնակցելով 7 ցուցադրությունների[3]։

2014 թվականին նկարվել է «Vanity Fair»-ի համար։ Նույն տարում նա լուսանկարվել է ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշի[8] և նրանց PINK շարքի համար[9][10]։

2015 թվականին հրավիրվել է Victoria's Secret-ի տարեվերջյան շոուին[11]։ Նույն թվականին նա հայտնվել է Marie Claire, Dressed to Kill, Teen Vogue, Paper և Telva ամսագրերի շապիկներին և նկարահանվել BCBG Max Azria-ի Spinelli Kilcollin-ի և Lefties-ի գովազդներում[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է իտալացի գործարար Վալերիո Մորաբիտոյի հետ[13]շ։ Զույգն ունի դուստր՝ Ալլեգրան (ծնվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին)[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Russian model Vita Sidorkina became the new angel of VICTORIA'S SECRET» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «How Vita Sidorkina Got Ready For Her First Victoria's Secret Fashion Show». Harper's BAZAAR (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 «Новые лица: Вита Сидоркина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  4. Keith Girard (2015 թ․ ապրիլի 22). «Vita Sidorkina All About the Bottom, No Top, for Victoria's Secret (photos!)». theimproper.com. The Improper Bostonian. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Rebecca Minkoff Fall 2011 – Vita Sidorkina by Chloe Crespi». fashiongonerogue.com. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «New Faces by Ben Rayner for Oyster #94». fashiongonerogue.com. 2011 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «Vita Sidorkina by Wee Khim for L'Officiel Singapore March 2012». fashiongonerogue.com. 2012 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Vita Sidorkina, modella super sexy per Victoria's Secret». gqitalia.it (իտալերեն). GQ. 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «Vita Sidorkina All About the Bottom, No Top, for Victoria's Secret (photos!) - TheImproper.com: Fashion News». web.archive.org. 2016 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  10. «Engelen van het bal: Victoria's Secret in overvloed op het Angel Ball 2015». vogue.nl (հոլանդերեն). Vogue. 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Victoria's Secret Fashion Show 2015: All 44 models revealed, plus the reality behind the auditions detailed | Features | Lifestyle | The Independent». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. «Vita + Liza Model Flirty Fashions for BCBGeneration Summer '15 Campaign». fashiongonerogue.com. 2015 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  13. Elle.ru Модель Victoria’s Secret Вита Сидоркина вышла замуж за итальянского миллионера Արխիվացված 2022-05-23 Wayback Machine
  14. «Модель Victoria's Secret Вита Сидоркина и миллионер Валерио Морабито стали родителями». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտա Սիդորկինա» հոդվածին։