Վիկտոր Ֆյորստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ֆյորստեր
չեխ․՝ Viktor Foerster
Ծնվել էօգոստոսի 26, 1867(1867-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2][3]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1915(1915-12-09)[1][2][4][…] (48 տարեկան)
Մահվան վայրPodolí, Պրահա 4, Prague 4, Prague 4, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և խճանկարիչ
ՀայրJosef Foerster?
ԱմուսինMarie Viktorie Jesenská?
 Viktor Foerster Վիքիպահեստում

Վիկտոր Ֆյորստեր (չեխ․՝ Viktor Foerster, օգոստոսի 26, 1867(1867-08-26)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2][3] - դեկտեմբերի 9, 1915(1915-12-09)[1][2][4][…], Podolí, Պրահա 4, Prague 4, Prague 4, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]), չեխ նկարիչ և խճանկարչության վարպետ։

Կոմպոզիտոր Իոզեֆ Ֆյորստերի որդին և կոմպոզիտոր Իոզեֆ Բոգուսլավ Ֆյորստերի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պրահայի Գեղարվեստի ակադեմիան, այնուհետև մեկնել է Եվրոպա ճանապարհորդության։ Մեկ տարի սովորել է Մյունխենի ակադեմիայում։ Այնուհետև վերադարձել է Փարիզ, որտեղ և ընդունվել է Կոլարոսի ակադեմիա։ Խճանկարչությունը սովորել է Իտալիայում։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Ֆյորստերը Պրահայում հիմնեց առաջին խճանկարչական արհեստանոցը։ Զբաղվում էր շենքերի ճակատամասների հարդարմամբ, օգտագործելով ապակե խճանկար։

Մարիամ Աստվածածնի խճանկարը
Մարիամ Աստվածածնի խճանկարը: Պրահա

Չեխական բազմաթիվ տաճարները զարդարող խճանկարների հեղինակ է։ Նրա ամենահայտնի աշխատանքներից է` Մարիամ Աստվածածնի խճանկարը (1912)։ Մեծ խճանկարային պատկերի մակերեսը կազմում է 26 ², բաղկացած է 260 000 գունավոր քարերից գունախճիկից։ Խճանկարի յուրաքանչյուր քառակուսի մետրում տեղադրված են 10 000 տարեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ֆյորստեր» հոդվածին։