Վիկտոր Ռանխել
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ռանխել Այալա (իսպ.՝ Víctor Rangel Ayala, մարտի 11, 1957, Մեխիկո, Մեքսիկա), մեքսիկացի 1970-ականների ֆուտբոլիստ, ներկայումս «Ատլետիկո Մեքսիկենսե» թիմի գլխավոր մարզիչը։
Հանդես է եկել մեքսիկական «Գվադալահարա», «Լեոն», «Ատլետիկո Պոտոսինո» և «Անխելես դե Պուեբլա» ակումբների կազմում։ ,
Մեքսիկայի հավաքականի կազմում մասնակցել է Մոնրեալում կայացած 1976թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին՝ խփելով 3 գոլ, հայրենիքում կայացած 1977թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը՝ խփելով 5 գոլ և դառնալով ռմբարկու, Արգենտինայում կայացած 1978թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ խփելով 1 գոլ։
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։ 2007թ. դեկտեմբերին լքել է «Տիխուանա» ակումբի մարզչի պաշտոնը։ [1] Այժմ մարզում է «Ատլետիկո Մեքսիկենսե» թիմը։
Ծանոթագրություն [խմբագրել]
- ↑ «Sale Víctor Rangel de Xoloitzcuintles [Víctor Rangel out of Xoloitzcuintles]»։ El Sol de Tijuana։ 5 December 2007։ http://www.oem.com.mx/esto/notas/n513861.htm։ (իսպ.)։
Հղումներ [խմբագրել]
- Տեղեքարտ Վիկտոր Ռանխել. ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք, worldfootball.net, national-football-teams.com (անգ.), mediotiempo.com (իսպ.)
| Սա անավարտ հոդված է մեքսիկացի ֆուտբոլային գործչի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |