Վիկտոր Չեբոտնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Չեբոտնիկով
Ծնվել էմարտի 17, 1935(1935-03-17)
ԾննդավայրՄարիուպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 20, 2014(2014-05-20) (79 տարեկան)
Վախճանի վայրՆովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, լրագրող և շինարար
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերպոեզիա և արձակ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն

Վիկտոր Իվանովիչ Չեբոտնիկով (ռուս.՝ Виктор Иванович Чеботников, մարտի 17, 1935(1935-03-17), Մարիուպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 20, 2014(2014-05-20), Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր, լրագրող, շինարար։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1996), Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ (1985)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Իվանովիչը ծնվել է 1935 թվականին Մարիուպոլում` զինծառայողի ընտանիքում։ 1942 թվականից ապրել է Նովոչերկասկում, սովորել տեղի դպրոցներից մեկում։ 1946 թվականից 11 տարեկանում սկսել է աշխատել Նովոչերկասկի ինժեներո-մելիորատիվ ինստիտուտի շինարարների բրիգադում։ 1951-1953 թվականներին Վոլգա-Դոնյան նավատորմում եղել է նավաստի։ 1963-1967 թվականներին բնակվել է Մոսկվայում, աշխատել է որպես փականագործ և շինարարությունում վարպետ։ Մինչև թոշակի անցնելը (1990) աշխատել է որպես աշխղեկ Նովոչերկասկի, Մոսկվայի, Սախալինի և Կոլայի թերակղզու տարբեր օբյեկտներում (արդյունաբերական և բնակարանային շինարարություն)։ Վիկտոր Իվանովիչը հաճախ էր գալիս, մեկնում, նորից վերադառնում Նովոչերկասկ։ Այստեղ էլ 2014 թվականի մայիսի 20-ին ավարտվում է նրա երկրային ուղին։ Նա թաղված է Նովոչերկասկյան գերեզմանատանը[2][3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Իվանովիչ Չեբոտնիկովը բանաստեղծություններ գրել է վաղ հասակից, բայց դրանք տպագրել է ուշ` 25 տարեկանում։ Սկզբում տպագրվել է թերթերում, հետագայում «Դոն», «Մոսկվա», «Խորհրդային զինվոր», «Ուսանողական միջորեական» ամսագրերում, «Բագուլնիկ» (Մոսկվա) և այլ կոլեկտիվ ժողովածուներում։

1986 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը «Պարույր» անվանումով, «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում։ 1996 թվականին Ռուսաստանի գրողների միության արտագնա քարտուղարությունում, Վյազմա քաղաքում (Սմոլենսկի մարզ) Վիկտոր Նիկոլաևիչին ընդունեցին Միության անդամ։ 1998 թվականին «Смядынь» սմոլենսկյան հրատարակչությունում լույս տեսավ նրա բանաստեղծությունների երկրորդ գիրքը` «Ճակատագիրը»։

1999 թվականին վերադառնալով հայրենիք` բնակվում է Նովոչերկասկում, հրատարակում, «Երկու ճակատագիր», «Իրեն չկորցնել», «Դատապարտված… կյանքին», «Կյանքը դժողքից հետո», «Մարդկային ճակատագրեր», վիպակները, բանաստեղծությունների երրորդ գիրքը «Հանդիպում Շուկար պապի հետ» վերնագրով և «Այո դա Վերմոդան է» վեպը։ Շարունակում է համագործակցությունը թերթերի հետ որպես Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Չեբոտնիկովը բազմիցս հաղթել է զանազան գրական մրցույթներում։ 2005 թվականին դարձել է Շոլոխովի ծննդյան 100- ամյակին նվիրված, Շոլոխովյան մրցույթի դափնեկիր։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված հրապարակումներ

  • Спираль. Стихи. – М.: Молодая гвардия, 1986.
  • Судьба. Стихи. – М.: Молодая гвардия, 1996.
  • Две судьбы. Не потерять себя. Обреченные на... жизнь. Повести. — Ростов н/Д: Новочеркасск.
  • Встречи с дедом Щукарем (два издания). – Ростов н/Д, 2005.
  • Судьбы людские. Повести. – Ростов н/Д: Донской писатель. 2010.

Պարբերականներ

  • Да, это - Вермуда. Роман. – Новочеркасск: газета «Новочеркасская неделя».2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ООО «Союз писателей России» - Чеботников Виктор Иванович». donpisatel.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Чеботников Виктор Иванович − Энциклопедия Новочеркасска − Новочеркасск.net». novocherkassk.net (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Централизованная библиотечная система г. Новочеркасск». www.cbs-novoch.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.