Վիկտոր Հակոբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1926[1] Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2008 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույծ և ընտրասերիչ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1951) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1973) |
Պարգևներ |
Վիկտոր Իսահակի Հակոբյան (մայիսի 16, 1926[1], Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2008[2]), անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1973)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1961 թվականից եղել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության ԳՀԻ-ի թռչնաբուծության բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական թռչունների կերակրման տարբեր հարցերին։ Առաջարկել է հարավի բնակլիմայական պայմանների համար թռչունների կերակրման տարբերակված նորմաներ՝ ըստ տարվա եղանակների։ Երևանյան հավերի ցեղի հեղինակներից է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղատնտեսական թռչունների կերակրում, Երևան։ Ա.Հ., 2002, 316 էջ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7752
- ↑ «The memorial of Hakobyan Viktor (Վիկտոր Հակոբյան Իսահակի) buried at Yerevan's Kanaker cemetery». hush.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ koha էլեկտրոնային գրադարան(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Հակոբյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |