Վիկտորյա Սվարովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Սվարովսկի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունգերմ.՝ Victoria Swarovski
Նաև հայտնի է որպեսVictoria S.
Ծնվել էօգոստոսի 16, 1993(1993-08-16)[1] (30 տարեկան)
Ինսբրուք, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրRTL
ԼեյբլSony Music Entertainment
Կայքvictoriaswarovski.com
 Victoria Swarovski Վիքիպահեստում

Վիկտորյա Սվարովսկի (գերմաներեն՝ Victoria Swarovski. օգոստոսի 16, 1993(1993-08-16)[1], Ինսբրուք, Ավստրիա), ավստրիացի փոփ երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և գործարարուհի։ Նա բազմամիլիարդանոց Swarovski կայսրության ժառանգորդուհին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյան Ալեքսանդրա և Փոլ Սվարովսկիների դուստրն է։ Մայրն աշխատում էր որպես լրագրող, իսկ հայրը ներկա է Սվարովսկի ընտանեկան ընկերությունում[2]։

Մանկուց երգել է մի քանի երգչախմբերում։ 2009 թվականին «Get gone» երգով հանդես է եկել Մարիո Բարթի հեռուստաշոուում։ 17 տարեկանում ձայնագրման պայմանագիր է կնքել Sony Music-ի հետ։ 2010 թվականի նոյեմբերին այնտեղ թողարկվել է նրա դեբյուտային «Մեկը միլիոնից» սինգլը[3]։ Վիկտորյայի կատարմամբ է հնչում «Մեզ համար տեղ կա» թեմատիկ երգը « Նարնիայի քրոնիկները. արշալույսի ճանապարհորդությունը» ֆիլմում:

Սվարովսկին իր կարիերայի առաջին տարիներին հանդես էր գալիս Վիկտորյա Ս. անունով։ Ներկայումս օգտագործում է իր իսկական անունը։ 2014 թվականին նա ռեփեր Prince Kay One-ի հետ թողարկեց «Beautiful» երգը։ 2016 թվականին նա հաղթեց RTL-ի «Let's Dance» պարային շոուի իններորդ եթերաշրջանում. նրա պարընկերն էր Էրիխ Կլանը։ 2016 թվականի սեպտեմբերին Դիտեր Բոլենի և Բրյուս Դառնելի հետ տեղ գրավեց RTL-ի «Das Supertalent» քասթինգ շոուի ժյուրիի կազմում[4]։

2010 թվականի վերջից Սվարովսկին հարաբերությունների մեջ էր անշարժ գույքի ասպարեզում ներդրումներ կատարող Վեռներ Մյուրցի հետ։ Զույգն ամուսնացել է 2017 թվականի մայիսի 20-ին[5] նրանք 2022 թվականին ամուսնալուծվեցին[6]

2018 թվականին Սվարովսկին փոխարինեց Սիլվի Մեյսին ՝ որպես «Let's Dance» շոուի տասնմեկերորդ եթերաշրջանի համահաղորդավարուհի[7]։

2021 թվականին Վիկտորյան հիմնադրել է Orimei Beauty բրենդը[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Quellen Singles =[9]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010: One in a Million
  • 2010: There’s a Place for Us
  • 2011: Voyeur
  • 2016: My Heart Is Your Heart

Մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014: Beautiful (Prince Kay One-ի մասնակցությամբ)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021: Das Traumschiff: Malediven/Thaa Atoll
  • 2022: Sing – Die Show deines Lebens (Synchronstimme)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Victoria S: Junge Kristall-Erbin will die Charts stürmen» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. «VICTORIA SWAROVSKI | Official Website» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. «Victoria ist die Neue beim Supertalent» (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Victoria Swarovski: Heimliche Hochzeit!», BUNTE.de (գերմաներեն), 2017 թ․ մայիսի 20, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին
  6. https://newsingermany.com/victoria-swarovski-separation-from-her-husband-werner-murz/
  7. «Kündigung am Telefon: RTL schmeißt Sylvie Meis bei "Let's dance" raus» (գերմաներեն). Focus Online. 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Orimei Beauty by Victoria Swarovski».
  9. Chartquellen: DE AT
  10. «"Sing 2": Das sind die deutschen Synchronsprecher». myofb.de (գերմաներեն). 2021-09-27. Վերցված է 2022-01-07-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Սվարովսկի» հոդվածին։