Վերայի գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերայի գերեզմանատուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԹբիլիսի
Երկիր Վրաստան

Վերայի գերեզմանատուն (վրաց.՝ ვერის სასაფლაო), գերեզմանատուն Վրաստանի Թբիլիսի քաղաքի Վերա թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի Վերա թաղամասում գտնվող գերեզմանատունը հիմնադրվել է 1836 թվականին։ 1844 թվականին Դավիթ Թամաշևի ֆինանսական աջակցությամբ գերեզմանոցի տարածքում կառուցվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին։ Հետագայում գերեզմանոցի տարածքն ընդարձակվեց։ Գերեզմանատանը թաղվել են Թիֆլիսի բազմաթիվ հայտնի հայեր, այդ թվում՝ Թիֆլիսի առաջին քաղաքապետ, գեներալ Երեմիա Արծրունին, գրող, թատերագիր Հարություն Թումանյանը, կալվածատեր Նատալյա Սխոյանը, գործարար, ծխախոտ արտադրող և արդյունաբերող Միխայիլ Բոզարչյանցը, լեզվաբան, մանկավարժ և հայագետ Շահան Ջարփեթյանը, Թիֆլիսի առաջին ցինկոգրաֆ Սարգիս Սողոմոնյանը, ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը, բժիշկ Նիկողայոս Խուդադյանը և այլք։

1920 թվականից հետո գերեզմանատանը հուղարկավորությունը դադարեցվել է[1]։

Վրացականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին, Զվիադ Գամսախուրդիայի իշխանության գալով, գերեզմանատունը ենթարկվել է վանդալիզմի։ Գամսախուրդիայի հետևորդները սկսեցին քանդել գերեզմանատունը։

Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման ժամանակ վրաց կոմպոզիտոր Նոդար Գիգաուրիի նախաձեռնությամբ այն վերանվանվել է Սուրբ Պանտելեոն եկեղեցի և վերածվել Վրաց ուղղափառ եկեղեցու։ Եկեղեցու ներսում գտնվող տապանաքարերը, որոնց տակ պահվում էին մահացածների աճյունները, ծածկվում էին թուրքական սալիկներով։ Գերեզմանատանը վրացիների համար նոր գերեզմանների տեղ է ստեղծվել հայկական գերեզմանների ոչնչացման միջոցով։

Վերայի գերեզմանատունը հայտնի էր իր ընտանեկան դամբարաններով՝ Անանովներ, Ենիկոլոպովներ, Ցուրինովներ, Կամոյաններ, Բաբանասովներ, Ավան Յուզբաշյաններ, Արգուտյաններ և այլն։ Այսօր շատ նշանավոր հայերի գերեզմաններն առանց տապանաքարերի են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. pandukht (2010 թ․ մարտի 9). «Грузинское кладбище на костях армян». Pandukht. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]