Վերակառուցում (ճարտարապետական)
- Այս հոդվածը ճարտարապետական Վերակառուցման մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վերակառուցում (այլ կիրառումներ)։
Վերակառուցումը ճարտարապետական մեթոդ է, որի նպատակն է հին շենքը վերադարձնել ավելի վաղ իմացած վիճակի, օգտագործելով ավելի ժամանակակից նյութեր, որոնք նախկինում չեն կիրառվել այդ շենքում։ Մեթոդն բացատրվել է Բուրրա Հրովարտակով։ Այս մեթոդը վերաբերվում է նաև ներքին հատակագծային փոփոխություններին։ Վերակառուցման ամենածայրահեղ ձևը՝ ամբողջովին քանդված շենքի կրկնօրինակ ստեղծելն է։
Կրկնօրինակ շենքերի բարձրացնելը հաճախ նշանաձող հուշարձանների կործանման արդյունք է, որը տարածքի շատ բնակիչների կողմից տրավմատիկ է տարվում, երբեմն ծրագրման սխալները և քաղաքականորեն մղված կործանումը այսպես են ճշտվում։
Օրինակներ են Յոնգինգմեն (նախկին Պեկին քաղաքի դարպասը, որը ժամանակավոր զոհ էր գնացել խցանման բարելավմանը, Ս. Մարքի կմպանիլ (փլվեց 1902 թ-ին), Սևագլուխների Տունը (Ռիգա), Իբերյան Դարպասը և մատուռ Մոսկվայում, Քրիստոս Փրկչի Մայր Տաճարը Մոսկվայում (Ստալինիզմի զոհեր էին, Ֆրաենքիրշը և Սեմպերոպերը Դրեզդենում (ռմբակոծվեց 2-րդ համաշխարհային պատերազմի վերջին)։ Բոլոր այս նշանաձող շենքերը հիմնականում նոր են և նաև կրկնօրինակներ են այն շենքերի, որոնք կործանվել են պատմական և բնական աղետներով։
Հատկապես ճանաչված օրինակներից է 1945 թվականից հետո Վարշավայի պատմական քաղաքակենտրոնի վերակառուցումը։ Հին Վարշավան և թագավորական ամրոցները շատ էին վնասվել 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբում։ Այն սիստեմատիկ կերպով գետնին հավասարվեց գերմանական զորքերի կողմից՝ Վարշավայի ապստամբությունից հետո՝ 1944 թվականին։ Վարշավայի պատմական կենտրոնը (օր. Ս. Ջանի Մայր Տաճարը, Ս. Քազիմիերզ Եկեղեցին, Ուվազդո Ամրոցը), ինչպես նայև Ստառի-Մոստի կրկնօրինակը, որոնք վերջերս են կառուցել Մոսկվայում, որոնք էլ արձանագրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-յի ցանկում։
Վերակառուցված և կրկնօրինակված շենքերի քննադատողները նրանց տեսնում են, որպես պատմական կեղծում, և որպես մի տեսակ «Ճարտարապետական կեղծիքի ստեղծում»։ Մեծ մասամբ վերակառուցման կանոնները (ինչպես Բուրրա և Վենետիկի Հրովարդակները՝ առաջարկում են, որ նոր կառուցումը տարբերվի բնօրինակից։)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բուրրա Հրովարտակ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 12-27-08-ին.