Վերակառուցում (ճարտարապետական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ճարտարապետական Վերակառուցման մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վերակառուցում (այլ կիրառումներ)։

Վերակառուցումը ճարտարապետական մեթոդ է, որի նպատակն է հին շենքը վերադարձնել ավելի վաղ իմացած վիճակի, օգտագործելով ավելի ժամանակակից նյութեր, որոնք նախկինում չեն կիրառվել այդ շենքում։ Մեթոդն բացատրվել է Բուրրա Հրովարտակով: Այս մեթոդը վերաբերվում է նաև ներքին հատակագծային փոփոխություններին: Վերակառուցման ամենածայրահեղ ձևը` ամբողջովին քանդված շենքի կրկնօրինակ ստեղծելն է:

Կրկնօրինակ շենքերի բարձրացնելը հաճախ նշանաձող հուշարձանների կործանման արդյունք է, որը տարածքի շատ բնակիչների կողմից տրավմատիկ է տարվում, երբեմն ծրագրման սխալները և քաղաքականորեն մղված կործանումը այսպես են ճշտվում:

Ֆրաենքիրշի վերակառուցումը՝ Դրեզդենում

Օրինակներ են Յոնգինգմեն (նախկին Պեկին քաղաքի դարպասը, որը ժամանակավոր զոհ էր գնացել խցանման բարելավմանը, Ս. Մարքի Կմպանիլ (փլվեց 1902թ-ին), Սևագլուխների Տունը (Ռիգա), Իբերյան Դարպասը և մատուռ Մոսկվայում, Քրիստոս Փրկչի Մայր Տաճարը Մոսկվայում (Ստալինիզմի զոհեր էին, Ֆրաենքիրշը և Սեմպերոպերը Դրեզդենում (ռմբակոծվեց 2-րդ համաշխարհային պատերազմի վերջին): Բոլոր այս նշանաձող շենքերը հիմնականում նոր են և նաև կրկնօրինակներ են այն շենքերի, որոնք կործանվել են պատմական և բնական աղետներով:

Հատկապես ճանաչված օրինակներից է 1945 թվականից հետո Վարշավայի պատմական քաղաքակենտրոնի վերակառուցումը: Հին Վարշավան և թագավորական ամրոցները շատ էին վնասվել 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբում: Այն սիստեմատիկ կերպով գետնին հավասարվեց գերմանական զորքերի կողմից` Վարշավայի ապստամբությունից հետո` 1944 թվականին: Վարշավայի պատմական կենտրոնը (օր. Ս. Ջանի Մայր Տաճարը, Ս. Քազիմիերզ Եկեղեցին, Ուվազդո Ամրոցը), ինչպես նայև Ստառի-Մոստի կրկնօրինակը, որոնք վերջերս են կառուցել Մոսկվայում, որոնք էլ արձանագրվել են Յունեսկոի ցանկում:

Վերակառուցված և կրկնօրինակված շենքերի քննադատողները նրանց տեսնում են, որպես պատմական կեղծում, և որպես մի տեսակ «Ճարտարապետական կեղծիքի ստեղծում»: Մեծ մասամբ վերակառուցման կանոնները (ինչպես Բուրրա և Վենետիկի Հրովարդակները՝ առաջարկում են, որ նոր կառուցումը տարբերվի բնօրինակից:)

Տես նաև [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  • Թարգմանված է Անգլերեն Վիկիփեդիայից

Արտաքին Հղումներ [խմբագրել]