Վենիամին Պոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենիամին Պոպով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 6, 1942(1942-07-06) (81 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Վենիամին Պոպով (ռուս.՝ Вениамин Викторович Попов, հուլիսի 6, 1942(1942-07-06)), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1965 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1967-2007 թվականներ՝ աշխատել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում։
  • 1987-1990 թվականներին Յեմենի Արաբական Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1991 թվականից մինչև 1992 թվականը Լիվիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1993 թվականից մինչև 1996 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ։
  • 1996 թվականից մինչև 2000 թվականը Թունիսում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Համարվում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության և այլ միջազգային իսլամական կազմակերպությունների հետ կապետի Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ։

Այժմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքականությունների ընկերության կենտրոնի տնօրեն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 21.09.2003 г. № 1079 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»». Kremlin.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]